Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Մաղթում եմ բոլորիս՝ առավոտը սկսել «Առավոտով»

Հուլիս 27,2014 17:45

Իմ շատ սիրելի առավոտցիներ: Շնորհավորում եմ ձեզ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում անխափան գործունեություն, հետաքրքիր նյութեր, գրագետ ընթերցողներ, հավատարիմ գործընկերներ: Որպես ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ցանկանում եմ առանձնացնել հատկապես «Առավոտի» մարզական էջը: Այն աչքի է ընկնում ակտիվ ու անաչառ լրատվությամբ, որի համար այն վարող Աշոտ Հակոբյանին կոչում ենք «մեր Աշոտը»: «Առավոտին» ու առավոտցիներին ցանկանում եմ մասնագիտական նոր վերելքներ, աշխատանքային հաջողություններ, անձնական երջանկություն: Հուսով եմ՝ հետագայում եւս մեր համագործակցությունը լինելու է ի նպաստ մարզական իրադարձությունների ակտիվ լուսաբանման, սպորտի մասսայականացման եւ առողջ ապրելակերպի գաղափարների տարածման: Մաղթում եմ բոլորիս՝ առավոտը սկսել «Առավոտով»:

Գաբրիել Ղազարյան
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031