Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մաղթում եմ կանաչ ճանապարհ, սուր գրիչ

Հուլիս 27,2014 17:40

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ հարգելի Արամ Աբրահամյան,
«Առավոտ» օրաթերթի հարգելի լրագրողներ,
Սրտանց շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 20-ամյակը:
Օրըստօրե զարգացող էլեկտրոնային մամուլի առկայության պարագայում դժվար է տպագիր մամուլի նշաձողը բարձր պահել: Սակայն ամենօրյա ռեժիմով հետեւելով «Առավոտի» թիմի իրականացրած աշխատանքին՝ ակնառու է, որ թերթը հանդիսանում է տպագիր մամուլի առաջատարներից մեկը: Հիմնադրման օրվանից 20 տարի հետո էլ Ձեր պարբերականը պահպանում է բարձր հեղինակություն: «Առավոտի» ընթերցողն ամեն օր կարդում է ամենասուր խմբագրականներից մինչեւ պետական քաղաքականության լուսաբանման մասին բազմակողմանի վերլուծություններ:

Կցանկանայի առանձնացնել «Առավոտ» օրաթերթի իրավական բաժինը, որը մեծապես օգնում է մեզ՝ փաստաբաններիս, քանի որ այնտեղ ներկայացվում են գրեթե բոլոր լուծում պահանջող իրավական հիմնախնդիրները եւ հասարակական հնչեղություն ունեցող դատական նիստերը՝ անաչառ լուսաբանմամբ:

Վստահ եմ, որ առավոտցիները կկարողանան դեռ երկար պահել այն ավանդույթները, որոնք ստեղծվել են այս 20 տարիների ընթացքում, որտեղ ամրագրված են լրագրության դասական ձեւերն ու մոտեցումները:

Մեկ անգամ եւս շնորհավորելով 20-ամյակի առթիվ՝ մաղթում եմ կանաչ ճանապարհ, սուր գրիչ, առողջություն ու համբերություն բոլոր առավոտցիներին:

Արա Զոհրաբյան
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031