Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդդ շնորհավոր, «Առավոտ»

Հուլիս 27,2014 17:30

Մտածում էի, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդող խոսքս «Առավոտ» օրաթերթի ծննդյան 20-րդ տարեդարձի առթիվ, սակայն անխուսափելիորեն հանգեցի այն մտքին, որ ինձ վիճակվել է շնորհավորանքներս ուղղել լրատվության մի միջոցի, որը չի հանդուրժում նախապես արհեստական «հղկված» ու «վերանայված» մտքեր, որը մարդուց, պաշտոնյայից, քաղաքացուց ակնկալում է միայն եւ միայն կենդանի, անմիջական ու անկեղծ խոսք:

«Առավոտը» ինձ շատ է ցավացրել ու չի էլ բացառվում, որ դեռ հարկ եղած դեպքում էլի «կհիշեցնի» իր մասին, ինչը երբեմն դրդում է «թշնամանալ» նրա հետ, սակայն դա կարճ է տեւում, իսկ ընդհանրապես աստիճանաբար ընկալում ես, որ այս զարգացումները, որոշ ակնհայտ թերություններով հանդերձ, խիստ անհրաժեշտ են մեր երկրում հիրավի քաղաքակիրթ ժողովրդավարություն ստեղծելու համար: Ցանկացած ոլորտում իրական հաջողություն գրանցելու հիմնական պայմանը երկու գործոնների՝ արհեստավարժության ու մարդկային որակների ներդաշնակությունն է: «Առավոտի» հակառակորդներն անգամ ընդունում են, որ այս հատկանիշների համատեղումը տարիների ընթացքում կայացել է:
Ծնունդդ շնորհավոր, «Առավոտ», դիմավորեք բազում բարի առավոտներ ու Աստված Ձեզ պահապան:

Գեւորգ Դանիելյան

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031