Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությունն առանց բռնության». «Կանայք կարող են եւ պետք է երջանիկ լինեն» (Տեսանյութ)

Հուլիս 26,2014 21:25

Հ/կ-ն անդրադարձավ գենդերային հավասարության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, կանացի երջանկության, ընտանեկան բռնությունների խնդիրներին

Այսօր՝ հուլիսի 26-ին, Կարապի լճի շրջակայքում «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը իրազեկման ակցիա էր կազմակերպել: Ակցիան ուներ «Ուժեղ կանայք, ուժեղ հասարակություն» կարգախոսը: Նրա շրջանակներում՝ լճի շրջակայքում դրվել էին սեղաններ, որոնից յուրաքանչյուրի մոտ բարձրացվում էր մեկ խնդիր:10578037_822246701121151_735569124_n10569112_822246927787795_2005687682_n Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Լիդա Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր տարի հունիսի 27-ին՝ որպես ամառային գեղեցիկ եւ ուրախ օր կազմակերպում են նման ակցիաներ, բայց քանի որ այս տարի այդ օրն համընկել է Վարդավառի հետ նրանք որոշել են իրենց իրազեկման ակցիան կազմակերպել մեկ օր առաջ:10559069_822246754454479_1824825257_n Նա մեզ հայտնեց, որ իրենց միջոցառումը նվիրված է կանանց իրավունքների մասին՝ հանրության իրազեկությանը: Նրա խոսքերով՝ ակցիան ինտերակտիվ է. քաղաքացիները մոտենալով սեղաններին կարող են մոտենալ եւ խաղալ, որից հետո հասարակական կազմակերպության անդամները տվյալ խնդիրների շուրջ իրենց իրազեկելու են: Լիդա Մինասյանը մեզ հայտնեց, որ սեղաններից մեկով անդրադառնում են սեռով պայմանավորված արհեստական հղիության ընդհատմանը.10565715_822246711121150_101577843_n10537150_822246707787817_1642061335_n «Մարդիկ ավելի հակված են աղջիկ երեխայով հղի լինելու դեպքում հղիության արհեստական ընդհատում կատարել, որը հանգեցնում է շատ լուրջ դեմոգրաֆիական խնդրի, հատկապես՝ Հայաստանում, որը երրորդ տեղում է այս խնդրի հետ կապված: Իսկ եթե վերցնենք Գեղարքունիքի մարզն առանձին, ապա Գեղարքունիքի մարզն առաջին տեղում է»: Սեղաններից մեկը նվիրված է ընտանեկան բռնությանը, Լիդա Մինասյանը նշեց, որ այդ սեղանին թղթիկներ կան, որտեղ գրված են ընտանեկան բռնությունների դրսեւորումներ եւ անցորդները պետք է համապատասխան տեսակների տակ փակցնեն դրանք: Կա նաեւ կանանց եւ տղամարդկանց դերերին ու կարծրատիպերին վերաբերող սեղան. «Այդ սեղանին կարծրատիպերը կոտրող նկարներ են, օրինակ՝ այդքան ընդունված չէ, որ կինը զինվորական լինի, տղամարդն իր ընտանիքում տնային գործերով չի զբաղվում: Պետք է  վերագրեն կանացի զբաղմո՞ւնք է, թե՞ տղամարդկային»:

 

Մեկ այլ սեղանով հասարակական կազմակերպությունն անդրադառնում է գենդերային հավասարությանը:

Այդ սեղաններին կան թղթից պատրաստված անսեռ մարդուկներ, որոնց վրա գրված են մի շարք հատկանիշներ, եւ մարդիկ պետք է որոշեն, թե ի՞նչ սեռ ունի այդ մարդուկը: Կա նաեւ երջանկության սեղան, որը ըստ՝ Լիդա Մինասյանի կանանց բազմազանությանն է վերաբերում. «Կանայք բազմազան են, բայց բոլորն էլ անկախ իրենց արտաքին կամ որեւէ այլ հատկանիշներից կարող են երջանիկ լինել: Կարեւոր է՝ մարդ ներսից երջանիկ լինի եւ ձգտի այդ երջանկությանը, այսինքն՝ այնպիսի կանայք, ովքեր արտաքուստ երջանիկ չեն երեւում, իրենք կարող են եւ պետք է երջանիկ լինեն»:

Անցորդ տիկին Սուսաննան մեզ հայտնեց, որ ուրախ է, երիտասարդները նման ակցիաներ են կազմակերպում. «Շատ ուսուցողական գործ են անում, կար ժամանակ, որ կինը իր այսպիսի իրավունքներից տեղյակ չէր, բայց հիմա ի շնորհիվ այս երիտասարդների շատ կանայք կարող են իմանալ, որ իրենք ավելի շատ իրավունքներ ունեն: Ես՝ օրինակ, չգիտեի, որ բռնությունը տեսակներ ունի»: Իրազեկման ակցիայի մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hakob says:

    եվ ինչքա՞ն էր փոխանցել սորոսը գենդեռային հավասարության համար

    • Աննա says:

      Հարգելի Հակոբ, ի գիտություն ձեզ, այս ակցիան չուներ ֆինանսավորում, և հնարավոր է դարձել Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի տասից ավել կամավորների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հայաստանում կամավորությունը լայնորեն տարածված և գնահատված երևույթ չէ, սակայն մենք փոխում ենք այդ երևույթը ևս, և նպասում ենք երիտասարդների՝ մարդու իրավունքներին անշահախնդիր նվիրված լինելու գաղափարին:

  2. Hakob says:

    հարգելի Աննա:
    Իսկ այդ դեպքում
    1. ի՞նչ կապ ունի “գենդեռ” բառը կանանց իրավապաշպանվածության հետ:
    2. Ի՞նչու եք համարում, որ Հայաստանում կանայք ունեն իրավապաշպանվածության խնդիր, իսկ տղամարդիկ դրա կարիքը չունեն:
    3. քանի տոկոս է կազմում բռնոիթյան ենթարկված կանանց թիվը որ դա դարձրել եք հասարակական մեծ քննարկման առարկա:
    4. իսկ ծերե՞րը: ենթարկվու՞մ են նրանք բռնության: եթե այո, ապա ինչու՞ նրանց չեք պաշպանում:
    5. չե՞ք կարծում, որ Հայաստանում ԿԻՆԸ միշտշ էլ եղել է ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ առարկա, ու ձեր ակցիաները տեղին կլինի անեք արևմտյան եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում, որտեղ կինը միշտ է դրա կարիքը ունցել է և ունի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031