ԱՄՆ-ը «իր արտաքին քաղաքականության մեջ՝ գնալով ավելի է հենվում ակնհայտ ստի վրա», այսպես են մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքերն, ըստ որի Ուկրաինայում «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման համար Ռուսաստանն է պատասխանատու, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ինչպես հիմա ընդունված է Վաշինգտոնում, որևէ բան հաստատելու համար ոչ միայն ապացույցներ չեն ներկայացնում, այլև փաստերին նույնիսկ հղում չեն անում, որոնք կարելի կլիներ ուսումնասիրել և մեկնաբանել», – հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, – «Սպիտակ տանը բոլորը սահմանափակվում են ինչ-որ «հետախուզական տվյալներով», որոնք ոչ մի դեպքում չի կարելի ներկայացնել և, ինչն էլ ավելի անհեթեթ է, «սոցիալական կայքերի տեղեկատվություններով»:
Գերատեսչությունում ԱՄՆ-ին մեղադրել են, որ Վաշինգտոնում հիմնվում են «իրականությանը չհամապատասխանող հակառուսական մտորումների վրա, որոնք հավաքում են համացանցից»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև