Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի պարող տեսանյութը նկարել է Սեդրակ Օսիպյանը՝ իր հեռախոսով: Այս մասին Aravot.am-ին ասաց Նուբարաշենի բնակիչ Գոհար Կարապետյանը: Նրա պատմելով, մինչեւ Սարգիսի պորտապարը արձանագրած տեսանյութը համացանցում տարածելը, Վալերի Օսիպյանի եղբոր կինը՝ Սեդրակի մայրը, այն ուղարկել էր իրեն սկայպով:
Տիկին Կարապետյանը պնդում է, որ Սեդրակ Օսիպյանը, օգտվելով առիթից, որ ծնողները ապրում են Ռուսաստանում, իրենց բնակարանը «բարդակ էր» սարքել՝ թաղի տղաներին տանելով իրենց տուն ու ծխեցրել: Նրա խոսքով՝ Սարգիսի պորտապարի տեսանյութն էլ Սեդրակենց տանը եղել: Նա պնդում է, որ համացանցում տարածված մյուս բոլոր լուսանկարներն էլ Սեդրակը միտումնավոր է նկարել. «Ինքը հաճախակի է իրենց տուն կանչել սրան, նրան… իրենք մարդկանց կանչում են իրենց տուն եւ խմեցնում են եւ ծխացնում: Սաքոն ոչ խմում է, ոչ ծխում: Սեթոյի թեւերը նայեք, կիմանաք՝ ով է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արդեն տիկին գոհարն ու տիկին սմբուլը չգիտել էլ ինչ հնարեն, իրենց տղային արդարացնելու համար, ձեր արդարացումներն անիմաստ են, իսկ մեղադրանքներն էլ անհիմն։ Դուք մոռանում եք, որ մարդիկ այդքան էլ միամիտ չեն, որ ձեր 1-ին դասարանի երեխային հատուկ մեկնաբանություններին հավատան։