Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Ուկրաինայի «Պռավիյ սեկտոր» աջ ծայրահեղական խմբավորման ղեկավար Դմիտրի Յարոշի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ինտերպոլի կայքին:
Յարոշին կասկածում են հրապարակային սադրանքների և լրատվամիջոցներով ծայրահեղական գործունեություն իրականացնելու մեջ:
Ինտերպոլը խնդրում է բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն Յարոշի մասին, դիմել տեղի իրավապահ մարմիններին:
Այդուհանդերձ, Ուկրաինայում Ինտերպոլի բյուրոյի ղեկավար Վասիլի Նևոլյան հայտնել է, որ Ուկրաինան չի հանձնի «Պռավի սեկտոր»-ի առաջնորդին, քանի որ նա գտնվում է Ուկրաինայի պաշտպանության ներքո:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ