Ուկրաինայում սպանել են Գերագույն Ռադայի ադրբեջանցի նախկին պատգամավոր, Կրեմենչուգի քաղաքապետ Օլեգ Բաբաևին, հայտնում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին ժամը 10:00 (Եր.՝ 11:00) նրա տան դիմաց:
Նախնական տվյալներով, երբ Բաբաևը դուրս է եկել տնից անհայտ անձինք ինքնաձիգով կրակել են նրա վրա: Քաղաքապետը տեղում մահացել է:
Բաբաևը Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր է եղել Վիկտոր Յուշչենկոյի նախագահության տարիներին: Նա նաև հայտնի էր որպես խոշոր գործարար:
Այս տարվա մայիսին մահափորձ է կատարվել նաև Ուկրաինայում ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահ, գործարար Ռովշան Տագիևի դեմ: Նա ողջ է մնացել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ