«Առավոտի» քսաներորդ տարեդարձի առիթով սիրով շնորհավորում եմ գլխավոր խմբագիր պրն. Արամ Աբրահամյանին և թերթի խմբագրակազմին՝ մաղթելով շարունակելու ձեր կարևոր առաքելությունը հայկական լրատվական դաշտում:
Հուսով եմ, որ 20-ամյա փորձառությամբ «Առավոտը» էլ ավելիով պիտի աշխատի` իբրև օբյեկտիվ և անաչառ լրատվական (որոնք որ, ի դեպ, քիչ են այսօրվա մեր իրականության մեջ) անդրադառնալ հայ հանրությանը հուզող խնդիրներին, անարդարության դրսևորումներին և արագ արձագանքել հասարակական տարբեր իրադարձություններին:
Լրատվամիջոցն իր հրապարակումներով ոչ թե պետք է վատաբանի ու սևացնի, այլ անդրադառնալով հասարակության մեջ արատավոր և անարդար երևույթներին` քննադատի դրանք և դրանով իսկ նպաստի հասարակության առողջացմանը և ազգային կյանքի հզորացմանը: Վստահ եմ, որ այս իմաստով «Առավոտը» հավատարիմ է իր կոչմանը: Նորանոր պայծառ ու լուսաշող առավոտներ եմ մաղթում «Առավոտին»: Աստված ձեզ օրհնի:
Աղոթքով` Հայր Պարթև