«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը
– Ի՞նչ պետք է անեին ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, որ չարեցին:
– Եթե հիշում եք, Լևոն Հայրապետյանին ձերբակալելուց հետո ռուսական լրատվական ծառայությունների կողմից տարածվեց ապատեղեկատվություն, թե նրան կալանավորել են Մոնակոյից վերադառնալիս: Բայց սա բացահայտ սուտ էր, որովհետև Արկադի Տեր-Թադևոսյանը ԶԼՄ-ներին պատմեց, որ ձերբակալության նախորդ օրը իրենք Արցախում են եղել, իսկ ձերբակալությունից մի քանի ժամ առաջ ինքն անձամբ Երևան-Մոսկվա չվերթով Լևոն Հայրապետյանին ճանապարհել է Մոսկվա:
Սա արդեն իսկ վկայում էր որևէ բան թաքցնելու մասին: Ենթադրում եմ` Ռուսաստանի հատուկ ծառայությունները չեն ցանկացել ֆիքսել, որ Երևանի իշխանությունները տեղյակ են եղել ձերբակալության մասին: Այս ամենն ինձ մոտ հարցեր է առաջացնում, թե արդյոք ՀՀ իշխանությունները տեղյա՞կ էին, որ Լևոն Հայրապետյանը կալանավորվել է:
Եթե ռուսական իշխանությունը տեղյակ չի պահել Հայաստանին, ապա դա խոսում է ռազմավարական դաշնակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին և ևս մեկ անգամ հաստատում` ՀՀ և ՌԴ միջև կան լուրջ հակասություններ, ուստի ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պետք է համապատասխան հետևություններ անեն, որովհետև Հայրապետյանը Արցախի հարցում որոշակի գործընթացներ ապահովող անձնավորություն է: Իսկ եթե այս իշխանությունները տեղյակ են եղել այդ մասին, ապա նրանց վարքն ինձ համար առավել անընդունելի է դառնում, որովհետև Լևոն Հայրապետյանը պատահական անձնավորություն չէ:
Մեր իշխանությունները պարզապես մոռացել են, որ իրենք իշխանություն են: Իշխանությունը պետք է տեր լինի ոչ միայն հարկահավաքությանը, այլև տեր լինի ցանկացած քաղաքացուն, առավել ևս, երբ այդ քաղաքացին խնդիրներ ունի մեկ այլ պետության հետ: Լևոն Հայրապետյանին որևէ պետություն կամ որևէ համակարգ իրավունք չուներ ներքաշել շինծու գործերի մեջ: Լ. Հայրապետյանի հետ կատարվածը ցույց է տալիս մեր իշխանությունների թուլությունը թե’ ներսում, թե’ դրսում:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: