Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Հայերը «Սուլուգունի» պանիրը վրացիներից լավ կարտադրեն

Հուլիս 26,2014 12:31

Հայկական կաթը սպիտակ ոսկի է

«Մեզ չհաջողվեց ասոցիացիաներ կազմակերպել: Հայը ասոցացվող ազգ չի, նա կոլեկտիվ աշխատել չի սիրում: Լավագույն դեպքում խոպան գնան, միասին մի քիչ աշխատեն եւ ցրվեն»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ վստահեցնելով, որ եթե պետությունն աջակցի կաթնարտադրությամբ զբաղվող ընկերություններին, միավորի եւ խթանի պանիր արտադրող գործարաններին ու էժան վարկեր տրամադրի, ապա կաթը կարող է դառնալ սպիտակ ոսկի: Պարոն Ադիբեկյանը համոզված է, որ «Էմենտալ» տեսակի, հորած եւ թել պանիրները արտասահմանում մեծ պահանջարկ կարող են ունենալ, եթե համապատասխանեն սահմանված չափանիշներին: Ըստ նրա, խորհրդային տարիներին արտադրվող «էմենտալ»-ը, որը պանիրներից  ամենաթանկն է եղել, քանի որ այս պանիրի մեկ կիլոգրամն արտադրելու համար պահանջվում է 20 կիլոգրամ կաթ եւ հատուկ տեխնոլոգիա, արտերկրում կիլոգրամը 50 դոլարով կվաճառվի: Խորհրդային տարիներին «Էմենտալ» պանիրն արտադրվել է կոլխոզներում եւ հասարակարգի փոփոխման պատճառով, պանրի արտադրության այդ տեխնոլոգիաները, ավիրվել են:

Սոցիոլոգը նաեւ վստահ է, որ հայերը վրացիներից էլ լավ «Սուլուգունի» կպատրաստեն եւ հենց Վրաստանում էլ կարող ենք իրացնել այդ պանիրը:

Ընդհանրապես, պարոն Ադիբեկյանը գտնում է, որ պետությունը պետք է լիցենզավորի եւ ապահովագրի գյուղատնտեսությունը: Իսկ ապահովագրությունով գյուղացիները պետք է պարտավորվեն, որ որակյալ, առողջ, արտադրանք պետք է տան:

Բացի այդ, ըստ սոցիոլոգի, պետությունը պետք է միջամտի գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ կաթի գների կարգավորմանը:

Գյուղացին այսօր ոռոգման ջրի խնդիր էլ ունի: Ըստ նրա, զարգացած երկրները վաղուց լուծել են այդ հարցն՝ անցնելով կաթիլային եղանակով ոռոգմանը, որը քիչ ծախսատար է եւ արդյունավետ:

Aravot.am-ի հարցին, թե, կարելի՞ է ենթադրել, որ պետությունը գյուղացու հիմքային հարցերը չի լուծում, պարոն Ադիբեկյանն ասաց՝ այո, պետությունը միայն պարարտնյութ, սերմացու եւ վառելիք է տալիս, ինչը ճիշտ չէ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031