Զոհվածի ընտանիքը տնազուրկ է
Հուլիսի լույս 26-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերում զոհվել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի 19-ամյա բնակիչ Խաչատուր Լյովայի Բադասյանը: Հաղթանակի բնակիչներից տեղեկացանք, որ ընտանիքը սոցիալապես խիստ անապահով է, տնազուրկ, Բադասյանները բնակվում են հաղթանակցի, Ստեփանավան քաղաքի զինկոմ Մարտուն Թեւանյանին պատկանող տանը: Խաչատուր Բադասյանի քույրն այս տարի ավարտել է միջնակարգ դպրոցը: Լյովա Բադասյանը Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնում: Սպասվում է, որ այս գիշեր Խաչատուր Բադասյանի դին կտեղափոխվի Հաղթանակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մենք պետք է զոհեր չտանք: Սա պետք է լինի մեր գերխնդիրը:Դրա համար պետք է լուրջ աշխատանք տանել զինակորչիկների հետ սկսած բարձր դասարանից: Մյուս կողմից սահմանը պետք է հագեցնել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն կտան կանխելու դիվերսիոն գործողությունները: Ամոթ է նման հարաբերակցության ապահովումը, դա մեզ պատիվ չի բերում:
«Պետք է զոհ չտանք» – ինչպես? Տեղ-տեղ դիրքերն իրարից 40-50 մ են հեռու: Հարկավոր է ինչ որ ձեւով հեռացնել ու տեխնիկական միջոցներ կիրառել: Իհարկե, մեկ մեկ երեւում են հիմիկվա տեխ միջոցները՝ լարից կախած պահածոյի ժանգոտ տուփերը: Երեւի փող չկա: 80 հզ $ ով ավտոներ են առնում ԱԽ ի պարապ կոճակ սեղմողների համար: Իսկ քանի առեւտրական, գործարար «գեներալ-լիսիմուսներ» կան զինվորի վզին հարստացած? Քանի դետեկտոր-սիգնալիզատորներ կարելի էր տեղադրել դրանց փողերով? Միջազգային շուկան լեցուն է ամեն տեսակ էլեկտրոնիկայով:
согласен с вами ……уже ясно почему в прошлом веке армяне сдали карс …пока не поздно нашим правителям надо менять …потому что они не служили и не знают запах пороха ..вот в америке люди всегда задают друг друга вопрос …где ты был вовремя вьетнамской войны …а у нас нет такова вопроса где ты был вовремя карабахской войны .потому что у нас от чиновника села до правительства эти годы сидели в подвалах от полиции или сбежали ..а теперь ветераны живут в подвалах ..а я таскал снаряды в карабах