Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետները շնորհավորում են «Առավոտին»

Հուլիս 26,2014 14:02

Օրաթերթն իր 20-ամյա հոբելյանի առիթով ստացել է ուղերձներ, այդ թվում՝ մտավորականներից:
Այսօր ներկայացնում ենք դրանցից 1-2-ը

Դրամատուրգ Կարինե Խոդիկյան– 20 տարին այնքան նշանակալի թիվ է, որ նույնիսկ Դյուման է անդրադարձել իր հերոսներին 20 տարի անց:

«Առավոտը», անընդհատ գտնվելով ընթերցողների մի մասի ուշադրության կենտրոնում, մյուսների կիզակետում, ոմանցից, հազվադեպ, մի քիչ հեռու, ունեցել է իր հավասարակշռված խոսքը, հատկապես ինձ համար, իր մշակութային անդրադարձերով, նույնիսկ իրավական լրագրող Ռուզան Մինասյանի կռիվներով, իսկ վերջին երկու տարիներին առցանց հեռարձակումներով եւ որ ամենակարեւորն է՝ 20 տարի առաջ եւ այսօր ոչինչ չի փոխվել օրաթերթում: Շատ կուզեի, որ հատկապես մշակութային անդրադարձն իսկապես փայլուն լուսաբանող օրաթերթին շնորհավորեի գոնե 20 տարի անց էլ:

index

ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյան– Իմ ղեկավարած միության նախագահի պաշտոնը չէ, որ դրդում է ամեն Աստծո օր կարդալ «Առավոտ»: Սա այն եզակի օրաթերթն է, որ մշտապես անդրադառնում է մեր մշակութային կյանքին: Իհարկե, մշակութային էջում հանդիպում ենք նաեւ մեզ՝ արվեստագետներին ուղղված հորդորներ, նույնիսկ ծայրաստիճան քննադատական խոսքեր: Բայց լինելով «Առավոտի» մշտական ընթերցող, պիտի ասեմ, որ դրանք ոչ հաճախ, այլ մշտապես «աշխատում» են ի շահ մեր մշակույթի: 20 տարին ընդամենը պատանի հասակ է, բայց շատ կուզեի, որ «Առավոտը» նույն տեմպով շարունակեր անդրադառնալ թեկուզ մեր գործունեության «բացերին»: Հավատացնում եմ՝ ստեղծագործողներիս համար դա մեծ օգնություն է եւ խթան: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի, քանի որ թերթի գլխավոր խմբագիրն առաջին մասնագիտությամբ երաժշտագետ է:

16
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյան- Կարծում եմ՝ օրաթերթի համար 20 տարին ոչ թե պատանի, այլ հասուն տարիք է՝ «ինքնարժեքը» պահելու համար: Սկզբնական շրջանում «Առավոտը» ընկալվում էր դեղին մամուլ, բայց ժամանակը ցույց տվեց, որ գոնե ինձ համար «սպիտակ» մամուլ է, այսինքն՝ գրվում է այն, տեղեկացնում է այն, ինչը կա: Էլ չենք խոսում զուտ մշակութային էջի մասին: Հաճախ հանդիպում եմ մշակութային այնպիսի որակյալ տեղեկատվության ու հարցազրույցների, որոնց ամեն տեղ չէ, որ կարող ես հանդիպել: Ես, օրինակ, իմ առավոտը սկսում եմ, 1-2 մշտական պրոցեդուրաների թվում, անպայման կարդալով «Առավոտ»:

Պատրաստեց
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031