Եղիր հեզ, խոնարհ եզ
Եվ ծամիր քեզ բաժին ընկած խոտը՝
Մինչեւ որ բացես «Առավոտը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը
Հաճույքների մեջ թաղված հոգեվարք է ապրում,
Օ աշխարհ դու ինչու ծնեցիր մարդկային այս նախիրը,
Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է,
Օրենսդիրը փակել է դռները բոլոր,
Օրենքները նոր ընդունված անդունդներ են դարձել,
Վարկերի մեջ են թաղված աշխատող օջախները,
Աշխատող անհատները բոլոր:
ԿՐԿՆԵՐԳ – Փող, հաճույքի զգացում այցելիր մեզ հաճախ, այցելիր մեզ հաճախ,
Մենք գիտենք – ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:
Եղիր հեզ բանող եզ, վճարիր քո հարկերն ու տուրքերը,
Երբ կիջնի իրեկուն, գարեջուրը ձեռքիդ հանգիստ գնա տուն,
Ու դիտիր քեզ բաժին ընկած ֆուտբոլը, մինչև կբացես “Առավոտը”: