Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը «Առավոտի» տոնն է

Հուլիս 26,2014 10:00

Վաղը՝ հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, «Երեւան» («Գոլդեն տուլիփ») հյուրանոցում «Առավոտը» նշում է իր 20-ամյակը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ մենք՝ առավոտցիներս, ոչ մեկին անձնապես չենք հրավիրում, հրավիրատոմսեր չենք ուղարկում: Բայց հրավիրում ենք բոլորին, ովքեր իրենց համարում են «Առավոտի» բարեկամը, գալ եւ շնորհավորել մեզ: Հրավիրում ենք բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, պաշտոնից, քաղաքական եւ կրոնական համոզմունքներից:

Որովհետեւ «Առավոտը» բոլորինն է:

Aravot_1 Aravot_2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Anna says:

    Շնորհավորում եմ Առավոտի տոնը:Ափսոս ես ստիպված մեր երկրից հեռացել եմ,թե չէ անխոս կմասնակցեի տոնակատարությանը:Մաղթում եմ նորանոր հաջողություններ և հույս ունեմ, որ մի օր երկիրն էլ կլինի իրավական:

  2. Ընթերցող says:

    Առավոտին մաղթում եմ պակասող անկողմնակալություն, ոչ հատվածային կերպով հարցերին ու խնդիրներին մոտեցում, չզտել ու չզատել այն քոմենթները, որոնք Առավոտցիների քիմքին հաճո չեն, ընտրովի վերաբերմունք չցուցաբերել լուրերում այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց դուք վատն ենք համարում, իսկ իսկական վատերին`լավը, մաղթում են հավատարիմ մնալ ձեր իսկ սահմանած նորմերին, լինել ամենատես ու չխուսափել այն իրական փաստերի լուսաբանումից, որոնք տեղի են ունենում` շատ դեպքերում դուք ուղղակի ձեզ հարմար պետքական լռության եք տալիս փաստերը, հետո միայն արդարացումներ ու արդարացնող հերքումներ տպագրում:Որպես 20ամյա “պատանի” պարտավոր եք լինել աչքաբաց , ոչ թե կիսաբաց, չպախկվել խոսքի ազատության ստվերում ու սնվել այլոց “ազատ գումարներով”: Անկեղծ մաղթանքներով`նկատի ունենալու համար,ձեր մշտական ու ձեր մի քանի մեկնաբանություններից ու մի քանի լուրերի կողմնակալ մեկնաբանություններից մի -քիչ վիրավորված ընթերցող:Այնուամենայնիվ`մի լավ քեֆ արեք, վերջը կլոր ամյակ է:

  3. Ettentc CHi says:

    ՇՆՈՐՀԱՎՈՐ, շատ սիրում եմ Ձեզ պարոն Աբրահամյան ու շատ կարևորում եմ ձեր գործը:
    Ցանկանում եմ միասին նշենք մեր սիրելի թերթի 50 ամյակը:

  4. ՀՀ քաղաքացի says:

    Շնորհավոր ծնունդդ ԱՌԱՎՈՏ…..

  5. Բեռանժ says:

    Սրտագին բարեմաղթութիւններով շնորհաւորում եմ «ԱՌԱՒՕՏ»ի քսան ամեակը եւ ցանկանում եմ բոլոր աշխատակիցներին ուժ ու կորով շարունակելու համար լրատւական ուխտեալների ծանր եւ պատասխանատու աշխատանքը:
    Որպէս արտասահմանում ապրող հայ ցանկալի է թերթիդ էջերում նաեւ տեսնել Հայաստանի յաջողութիւնների եւ ձեռքբերումների մասին գրութիւններ: Հայրենիքից եկող ամէն մի ոչ հաճելի լուր ալեկոծում է մեր շատերի հոգիները, իսկ որախալի լուրերը հպարտութեան գրաւականն են դառնում յատկապէս երիտասարդ սերնդի անդամներին համար, այն հպարտութիւնը, որ արտասահմանում օդից ու ջրից կարեւոր է հայապահպանման եւ ձուլման դէմ պայքարելու ճանապարհին:
    Հանուն Հայրենիքի եւ Հայ ժողովրդի բարօրութեան, ամեն բարիք ԲՈԼՈՐԻԴ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031