Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտ-20

Հուլիս 26,2014 10:10

Այս օրերին, երբ նշվում է «Առավոտի» 20-ամյակը, ուզում եմ հնարավորինս խուսափել ավելորդ պաթոսից եւ խոսել մի քանի բառերի մասին՝ այնպես, ինչպես որ ես եմ հասկանում:

Սեր: Նայում եմ հին եւ նոր, ներկա եւ նախկին առավոտցիների նկարները՝ այսօրվա, 5, 10, 15 տարվա, եւ զգում եմ, որ ոչ միայն ես եմ նրանց սիրում, այլեւ նրանք՝ ինձ: Նաեւ՝ իրար: Հենց նկարներից էլ զգում եմ: Առանց «լայքերի» եւ մեկնաբանությունների:
Առավոտցի: Եթե կան մարդիկ, ովքեր իրենց այդպես են անվանում եւ այդ բառն արտասանում են հպարտությամբ, առանձին շեշտադրմամբ, ուրեմն՝ թերթի կամ կայքի ամեն մի թողարկում պետք է արժանի լինի այդ մարդկանց զգացողությանը:
Երազանք: Որ Նաիրան եւ Ժենյան մեզ հետ լինեն: Ինչ-որ իմաստով նրանք, իհարկե, մեզ հետ են:

Մրցակցություն: Իբր բարիքներն այս աշխարհում քիչ են, բոլորին չեն հերիքում, եւ ամեն մի պատառի համար պետք է կոկորդ պատռել: «Շտապեք, ընթերցողների քանակը սահմանափակ է եւ խլխլեք այդ ընթերցողներին իրարից»: Կամ՝ ավելի վատ. «Բացատրեք ընթերցողներին, որ դուք լավն եք, իսկ ձեր եղբայրները՝ վատը»: Ժամանակի անիմաստ կորուստ է:

Օբյեկտիվություն: Պատրանք է: Մարդը չի կարող օբյեկտիվ լինել: Նա կարող է լինել բարի, ներողամիտ, լայնախոհ, հանդուրժող:

Անկախություն: Դարձյալ պատրանք է: Մարդը չի կարող անկախ լինել: Կենդանի մարդը: Դիակը կարող է, որովհետեւ նրան այլեւս ոչինչ պետք չէ: Կենդանի մարդը կարող է լինել թերահավատ՝ չհասցնելով, սակայն, իր թերահավատությունը ցինիզմի:
Պայքար: Բոլոր ժամանակների բոլշեւիկների կարգավիճակը: Նա, ով կարծում է, թե կյանքը պայքար է, կյանքից ոչինչ չի հասկանում: Պետք չէ պայքարել աղբի դեմ, պետք է առանց ավելորդ աղմուկի գցել այն աղբամանը:

Տանջանք: «Բա, աղջիկ ջան, երեխա ես ունեցել 20 տարի առաջ, հիմա սաղ կյանքդ պիտի տանջվես: Աշխարհի կարգն է էդ ձեւ»: Դարձյալ «պայքարի» սերիայից է: Կյանքը տանջանք չէ, եթե մենք չենք ուզում, որ այդպիսին լինի: Կյանքը հաճույք է:
Սեր: Դու տալիս ես ավելի շատ, քան վերցնում ես: Արդյունքում ստանում ես ավելի շատ, քան տալիս ես:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ծերացել եք։։

  2. Yuri Davtyan says:

    Շնորհավորում եմ բոլոր առավոտցիներին թերթի 20-ամյակի կապակցությամբ: Ձեր թերթն ինձ շատ է օգնել: Շնորհակալություն:

  3. Ruzan says:

    Սիրելի, սիիրելի, սիրելի պարոն Աբրահամյան!!Շնորհավորում եմ!! «Առավոտն» ու առավոտցիները Ձեր կերտածն էն, Ձեր մարդկային տեսակի կրողը: Այս արտահայտությունը «Առավոտը» սեր է», չեմ լսել որեւէ այլ պետից, ղեկավարից, տնօրենից…Այդ լիբերալ, չկաշկանդող, չպարտադրող, հենց դրանով էլ լուսավորը դեպի սերը, մարդիկ, երեւույթներ Ձեզանից է սփռվել «Առավոտում»: Աստված պահապան Ձեզ ու Ձեր մեծ, բազմանդամ ընտանիքին, Մելուշին,երեխաներին եւ իհարկե «Առավոտին» եւ առավոտցիներին)))

  4. Arsen G. says:

    Շնորհավորում եմ բոլոր առավոտցիներին:Ցանկանում եմ հնարավորին չափ անաչառություն։Ընթերցում եմ Ա.Աբրահամյանի բոլոր հոդվածները։Շնորհակալություն:

  5. Գալուստ Ենոքյան says:

    Շնորհավորում եմ եվ շնորհակալ եմ…

  6. Ալեքսանդր says:

    Շնորհավորում եմ; Միակ թերթն է, որ կարդացել եմ այդ քսան տարիների ընթացքում, և միակ թերթն է, որին արձագանքել եմ: Երկար կյանք եմ ցանկանում;

  7. Շնորհավորում եմ: Մշտապես կարդում եմ և երբեմն էլ մեկնաբանություններ գրում… Հարգանքով՝ Ա. Բաբայան

  8. Սարգիս says:

    ԱՌԱՎՈՏՑԻՆԵՐ Շնորհավորում եմ !!!

  9. Ռազմիկ says:

    Շնորհավորում եմ: Գրեթե ամեն օր ընթերցում եմ, ճիշտ է ոչ բոլոր դեպքերում եմ համաձայնում պ-ն Աբրահամյանի կամ մյուս լրագրողների հեղինակած հոդվածներում առկա վերլուծության կամ արտահայտված տեսակետի հետ, բայց, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ կա <>-ը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ:

  10. Ռուբեն says:

    Շնորհավորում եմ առավոտցիներին իրենց անցած 20-ամյա դժվար ու պատվավոր ճանապարհի առթիվ: Յուրօրինակ անհատականություն ունեցող մեր սիրելի Արամ Աբրահամյանին ցանկանում եմ կոմպլեմենտար օբյեկտիվության պահպանում (Իմ անունն է Արամ` մեկ նալին, մեկ մեխին խփել կարամ): Մեծ ինտուիցիա ունեցող և արագագործ Աննա Իսրաելյանին ցանկանում եմ աշխատանքային ծանր բեռին դիմագրավելու արտադրական նոր հզորությունների ձեռքբերում: Կոլեկտիվի բոլոր անդամներին ցանկանում եմ համբերություն` աջից ու ձախից, տեղին ու անտեղի, չափավոր ու անտակտ քննադատություններին դիմանալու համար:
    Մենք` “Առավոտի” ընթերցասերներս չենք պատկերացնում մեր օրվա սկիզբը առանց “Առավոտի” հետ բարի լույսի: Մենք սիրում ենք քեզ` մեր “Առավոտ” լուսո:

  11. david says:

    Նալին խփես մեխը կերևա,
    Մեխին խփես նալը,
    Մախ փնտրողը մեխ կգտնի,
    Նալ փնտրողը `նալ:

  12. Հայր Սերովբե says:

    Շնորհավորանք եւ օրհնություն «Առավոտ»ի ողջ անձնակազմին` թերթի 20-ամյակի առիթով: Չեմ ուզում գովեստի խոսքեր շռայլել, միայն ասեմ, որ «Առավոտ»ը անհրաժեշտ է, օգտակար է: Ձեզ մաղթում եմ հետագա բազում-բազում ամյակներ:

  13. Մարդ says:

    Շնորհավորում եմ. Հատկանշում եմ Արավոտի ինտերնետ կայքի գործունեւթյունը. Ընթերցում եմ 98 թվից ինտերնետ կայքի միջոցով.
    «Արավոտ – Արավոտյան պատուհան դեպի Հայաստան». Բարեմաղթանքներս ……

  14. Կարո Մելիքյան says:

    Այն հարցում,թե ինչ բան է «ճշմարտությունը»,թերեւս «Առավոտ»-ը աշխատում է մեզ ներկայացնել։
    Շնորհակալություն եւ բազմամյա շնորհավորանքներ։

  15. Maxim says:

    Ես Ձեր կոլեկտիվին շատ սիրում և հարգում եմ։ Աստված Ձեզ միշտ այդպես ԶՈՐԵՂ պահի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031