Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը նախազգուշացրել է Ուկրաինայի կառավարությանն ու անջատականներին. «Ազատություն»

Հուլիս 25,2014 22:55

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինների և կառավարամետ աշխարհազորայինների կողմից հուլիսի 12-21-ը առնվազն չորս անգամ «Գրադ» տեսակի հրթիռների գործածման հետևանքով զոհվել է 16 քաղաքացիական անձ և վիրավորվել են մեծ թվով քաղաքացիներ ապստամբների կողմից վերահսկվող Դոնեցկում և դրա արվարձաններում:

Human Rights Watch-ը նաև նշում է, որ «Գրադ» տեսակի հրթիռներ կիրառվել են ոչ միայն կառավարական և կառավարամետ ուժերի կողմից, այլ նաև ապստամբների կողմից:

Չթիրախավորված հրթիռների կիրառումը բնակեցված տարածքներում համարվում է միջազգային մարդասիրական օրենքների և պատերազմական օրենքների խախտում, և կարող է համարվել պատերազմական հանցագործություն:

«Գրադները» ուղղորդվող հրթիռներ են, որոնք չեն կարող ճշգրիտ թիրախավորել և միշտ արձակվում են բազմակիր հրթիռային կայաններից և ընդգրկում մեծ տարածքներ», – նշում է Human Rights Watch-ը:

Human Rights Watch-ը Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության կողմերին, հատկապես Ուկրաինայի կառավարական ուժերին կոչ է անում քաղաքացիական անձանց սպանելու և վիրավորելու հավանականության պատճառով դադարեցնել «Գրադ» տեսակի հրթիռների կիրառումը բնակեցված տարածքների շրջակայքում:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031