Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը սկսեցին պատրաստվել պատանեկան օլիմպիական խաղերին

Հուլիս 25,2014 21:35

Հուլիսի 22-ից Ծաղկաձորի մարզաբազայում Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ նրա օգնական Արշավիր Հայրապետյանի ղեկավարությամբ  ուսումնամարզական հավաք են սկսել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրանք պատրաստվում են Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք Պատանեկան օլիմպիական խաղերին:

vazgwn

Aravot.am-ը ներկա եղավ նրանց մարզմանը, որի ավարտին զրուցեց Վազգեն Բադալյանի հետ: «Սա պատանեկան օլիմպիական խաղերի նախապատրասական առաջին փուլն է, որի ընթացքում շեշտը դնում ենք հատուկ եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: Օգոստոսի սկզբին Ծաղկաձորից կիջնենք Երեւան, որտեղ կանցկացնենք հիմնական ու վերջնական հավաքը Հայաստանում, որից հետո պատվիրակությունը օգոստոսի 11-ին կամ 12-ին կմեկնի Չինաստանի Նանջինգ քաղաք», – ասաց ավագ մարզիչը:

Վազգեն Բադալյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի հաջորդ համարում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031