«Վճարում Ենք 100 դրամ» նախաձեռնության անդամների կազմակերպած երթը, որն այսօր պետք է մեկնարկեր Երեւանի քաղաքապետարանի մոտից եւ ավարտվեր Ազատության հրապարակում տեղի չունեցավ՝ ակտիվիստների սակավության պատճառով։
Երթը պետք է մեկնարկեր երեկոյան ժամը յոթին, մինչդեռ գրեթե քառասուն րոպե էր անցել, սակայն ակտիվիստների քանակը չէր գերազանցում լրագրողների եւ ոստիկանների քանակին։
Կարդացեք նաև
Երթի նպատակն էր տոնել եւ հանրությանը իրազեկել, որ արդեն մեկ տարի է ակտիվիստների պայքարի միջոցով կանխվել է տրանսպորտի սակագնի բարձրացումը եւ սակագինը մնացել է հարյուր դրամ։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ