Ծաղկաձորում ընթացող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլն ավարտվում է:
Այսօր կազմակերպիչների եւ մասնակիցների համար մրցակցային առումով, թերեւս, ամենածանրաբեռնված օրն էր: Անցկացվեց հինգ մրցաձեւ: Առավոտյան հերթում հաշմանդամ ունեցող ընտանիքները խաղային մարզաձեւերի դահլիճում մրցեցին բասկետբոլի գնդակի նետում մրցաձեւում, որից հետո տեղափոխվեցին մարզադաշտ, որտեղ որոշեցին 80 մետր փոխանցավազք մրցաձեւի հաջողակներին:
Կարդացեք նաև
Իսկ սովորական ընտանիքների երկու ավագ տարիքային խմբերը պայքարեցին առաջին անգամ մրցույթի ծրագիր մտցված հրաձգությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ