Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերը պետք է լինեն արդյունավետ, անվտանգ ու որակյալ

Հուլիս 25,2014 19:35

ՀՀ առողջապահության նախարարությունում դեղերի ոլորտին վերաբերող հերթական քննարկումը նվիրված էր ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 21-ին ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի առթիվ առկա տաբեր մոտեցումներին։ Օրենքում ամրագրված պահանջներից մեկն այն է, որ Հայաստանում արտադրվող և ներմուծվող դեղամիջոցները պարտադիր պետք է դրոշավորվեն։

Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը մտահոգություն էր հայտնել, որ դա տնտեսվարողների համար կստեղծի մի շարք խոչընդոտներ և ռիսկեր։  Մասնավորապես մատնանշվում էին լրացուցիչ տարածքների,  ծախսերի և աշխատանքի անհրաժեշտությունը։ Որպես խնդիր էր ներկայացվում նաև դեղատներում դեղերի ոչ միայն տուփերով, այլև շատ դեպքերում հաբերով ու սրվակներով  վաճառքը։ Այս ամենը հաշվի առնելով, ԴԱՆ միությունը տեսակետ էր հայտնել, որ դեղերի պարտադիր դրոշմավորման նորմի կիրարկումը կարող է հանգեցնել դեղերի գնի որոշակի աճի։

Կարծիք հնչեց, որ ներկրումը կատարվում է ոչ մեծ չափաբաժիններով և դրոշմավորումն առանց մեծ դժվարությունների հնարավոր է իրականացնել օգտագործվող պահեստում և լրացուցիչ նոր տարածքների կարիք չի առաջանա։

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը նշեց, որ շուրջ 60 կազմակերպությունները 2013 թվականին հանրապետություն են ներկրել մոտ 42 մլն փաթեթ, ինչը բաժանելով 250 աշխատանքային օրվա` կստացվի, որ  մեկ կազմակերպության կողմից (մեկ աշխատանքային օրվա ընթացքում) հարկ կլինի փակցնել  շուրջ 2800 դրոշմապիտակ` յուրաքանչյուր փաթեթի վրա ծախսելով միջինը 5 վայրկյան` ինչը հնարավոր է:

Նախարար Մուրադյանը մասնագետներին հանձնարարեց լրացուցիչ բազմակողմանի ուսումնասիրություններ կատարել և առավել հստակ ներկայացնել, թե, արդյո՞ք, դրոշմավորման արդյունքում դեղերի գների բարձրացումն անխուսափելի է։

Հաջորդ քննարկման ժամանակ ևս մեկ անգամ շեշտվեց, որ դրոշմավորման պահանջը  կնպաստի դեղերի որակի ապահովմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի ծավալների վերահսկմանը:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետները ներկայացրեցին, որ կեղծ դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով Եվրոպական միությունում որոշվել է 2015 թվականից պարտադիր կերպով  դեղերի համար ներդնել անվտանգության այնպիսի բնութագրիչներ, որոնք հնարավորություն կտան բաշխման շղթայում ստուգել յուրաքանչյուր փաթեթի ծագումը, իսկությունը և օրինականությունը: Նման համակարգ պլանավորվում է  ներդնել նաև Ուկրաինայում: Ռուսաստանում դեռևս օրենսդրորեն ամրագրված չէ լրացուցիչ պիտակավորման պահանջ, թեև մի քանի անգամ նման առաջարկություններ դրվել են շրջանառության մեջ:

Ղազախստանում 2011թ. գործում է լրացուցիչ պիտակավորման պահանջ այն դեղերի համար, որոնք նախատեսված են միայն Ղազախստանում շրջանառելու համար` դրանց մուտքը Եվրասիական տարածք կանխելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առանձին հանդիպումների ժամանակ հարցը քննարկել է նաև խոշոր ներկրողների, ինչպես նաև հայրենական արտադրողների  հետ։ Նրանք գտնում են, որ դրոշմավորումը կեղծ դեղերի և դեղերի ապօրինի շրջանառությունը կանխող մեխանիզմ կարող է դառնալ։

Ինչ վերաբերում է լրացուցիչ այլ ծախսերին, ապա բերված հաշվարկներով հիմնավորվեց, որ որևէ մեծ ծախսերի անհրաժեշտություն չի լինի։

«Պիտակավորման վրա կատարվող ծախսերն այնքան մեծ չեն, որ կարողանան ազդել ապրանքի գնի վրա: Մասնավորապես՝ այդ ծախսերից 3.5 դրամ դրոշմապիտակի արժեքն է, որը պակասեցվում է տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող հարկ վճարողի հարկային պարտավորություններից։ Միաժամանակ 21 օրում օրական դրոշմավորելով 2800 փաթեթ, ամսեկան կստացվի 58 800 փաթեթ:  Հաշվի առնելով, որ դեղագործական ոլորտում մեկ աշխատատեղի աշխատավարձը միջինը կազմում է 110 000 դրամ, վերջինս բաժանելով 58 800-ի` կստացվի, որ  յուրաքանչյուր փաթեթի լրացուցիչ ծախսը կկազմի 2 դրամ, ինչը հիմք  չի կարող հանդիսանալ դեղերի գների էական բարձրացման»,-ասաց Ղուկաս Ուլիխանյանը:

Ամփոփելով քննարկումը, Արմեն Մուրադյանը նշեց, որ դրոշմավորումը դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի գործուն մեխանիզմ կարող է դառնալ։

«Մեր վերջնական նպատակը բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովումն է, ինչը չպետք է լինի ի հաշիվ դրանց մատչելիության»,-ասաց նախարարը։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031