Այսօր Դիլիջանում կառուցվող ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն այցելած Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է «Որոտանի» խնդրին: Հարցին՝ վարչապետը հնարավոր համարո՞ւմ է «Որոտանի» վաճառքի չկայացումը, վարչապետը նշել է, որ չօտարելու նպատակ չունեն:
«Հակառակը՝ նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որ այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության, մեր տնտեսության, և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Անկեղծ ասած, կան թերություններ»,- ասաց վարչապետը՝ որպես թերություն նշելով շահութաբերության սանդղակի շատ բարձր լինելը՝ 23.5 տոկոս, որին ինքը սկզբունքորեն դեմ է: Իր խոսքով՝ չի կարող լինել այնպիսի մի գործարք, որ ապագա գնորդը 23.5 տոկոս շահութաբերություն ունենա:
«Մեր երկրում ոչ մի գործարք չի եղել այդպիսին: Մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Ուզում եմ նորից արձագանքել՝ մենք ցանկանում ենք, որ ամերիկյան խոշոր ընկերությունը 180 միլիոն դոլարի ներդրում անի Հայաստանում. սա մեզ համար շատ կարևոր է»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը շահագրգիռ է իրականացնելու այդ գործարքը՝ հաշվի առնելով Հայաստանի և ԱՄՆ կառավարության հարաբերությունները, որոնք արդյունավետ են:
«Ես որևէ կապ չեմ տեսնում, որևէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք այս ամիսներին շատ պարզ ենք աշխատում, և ինչն է ամենակարևորը՝ որ գործարքը լինի հօգուտ մեր պետության, ի շահ մեր պետության: Ես ոչ մի գործարք չեմ ստորագրելու, որը չի նպաստելու մեր պետության շահերին, և դա ասել եմ բարձրաձայն, և ինձ վրա որևէ ճնշում, ազդեցություն չի ունենալու:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-իկայքում