Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ընտանիքի անդամները նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին, փոխանցում է «ԱՊԱ»-ն:
Խնդրագրի տակ ստորագրել են Ասկերովի կինը և նրա որդին, ինչպես նաև Գուլիևի կինը:
Ադրբեջանական պետական մարմիններից հայտնել են, որ նամակում բարեկամները Ռուսաստանից խնդրել են ազատ արձակել դիվերսանտներին:
Ռուսաստանի դեսպանատնից հաստատել են, որ իրենք ստացել են այդ նամակը և հայտնել, որ դիմումը մանրակրկիտ կուսումնասիրվի:
Կարդացեք նաև
Ադրբեջանցիները դիմումի հետ կցել են նաև դիվերսանտների անձնագրերի պատճենները, որոնցից Դիլհամ Ասկերովինը, իբրև, հաստատում է նրա Ռուսաստանի քաղաքացի լինելը, սակայն Դորոխինը հերքել էր, որ դիվերսանտների մեջ ՌԴ քաղաքացի կա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ