Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սերժ Սարգսյանն ուզում է մեր երկրում գոնե ապրել, ուրեմն պետք է շատ շուտ հրաժարական տա». Լյուդմիլա Սարգսյան

Հուլիս 25,2014 17:58

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը օրերս նամակ էր ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը:

Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի այսպիսի նամակներ գրելը Սերժ Սարգսյանին եւ ի՞նչ արդյունք կտա կոնկրետ Պարույր Հայրիկյանի նամակը՝ պատասխանեց. «Չեմ ցանկանում վիրավորել Պարույր Հայրիկյանին, բայց կարծում եմ, նա չի, որ պիտի պահանջեր Սերժ Սարգսյանի հրաժարականը: Առավել եւս նա շատ լավ հասկանում է, որ իր նամակով Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալու: Մենք տարիներ շարունակ այդ հրաժարականը պահանջում ենք եւ գործով ենք պահանջում, ոչ թե նամակով: Բայց, ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանը դեռ իր որոշումը չի կայացրել: Որոշել է, որ դեռ գաղջ մթնոլորտը պետք է պահպանել Հայաստանում: Հույս ունեմ, որ մոտ ապագայում նա կգա այդ որոշման: Կամ նա պարտադրված կլինի այդ որոշումը կայացնելու, որովհետեւ իր նախագահության ամբողջ ընթացքն ուղեկցվում է ձախողումներով եւ տապալումներով: Այդ ամենը չի կարող հավերժ լինել: Եթե նա ցանկանում է այս երկրում՝ մեր երկրում գոնե ապրել, ուրեմն պետք է շատ շուտ որոշում կայացնի, որ պետք է հրաժարական տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. loman says:

    ճիշտ,անվախ խոսացող հայ կանայք մեր սրբությունն են :Ձեր ցավը տանեմ:

  2. david says:

    Ես համամիտ եմ այս կարծիքին:Հայ կանայք իրոք, անկրկնելի են, թեև ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու են այդ հրեշտակների հրեշներ ծնվում:Սիրում եմ հայ աղջկա, իմ կամքից անկախ, գնահատում եմ նրանց ծով հոգիները, եթե նրանցով լիներ, սերժերը իրանական գնացքի ռելսերը պիտի …
    Սերժն իր վերջը գիտի ու այլևս մեկ է թե երբը երբ կմոտենա,:Թունելներ է փորում, բայց լույսը չի երևում, որովհետև խտացող է պարսկամութը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031