Հոգեբանների եւ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը
Aravot.am-ին է փոխանցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու դանակահարության գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մի քանի լուսանկար եւ պնդում է, որ այդ լուսանկարներն էլ են հաստատում, որ Սարգիսը լավ էլ խմող, ծխող տղա է երեւում:
«Ակնհայտորեն երեւում է ոչ միայն ծխում է, խմում է, այլեւ մերկ վիճակում պորտապար է պարում: Մեկ ուրիշ նկարում ձեռքին կալաշնիկով եւ այլ տեսակի մարտական զենքեր ունի, դրանք ուզում եմ ներկայացնել իրավապահ մարմինների ուշադրությանը, թող պարզեն ` որտեղից է ձեռք բերել»,- ասաց պարոն Մարոզյանը:
Նա հարկ համարեց վերլուծել նաեւ Սարգիսի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի քայլերը, հատկապես ՀՔԾ Վալերի Օսիպյանի գործողությունների մասին հանցագործության հաղորդում տալու վերաբերյալ եւ մեկնաբանեց յուրովի. «Ոստիկանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար հաղորդում տալը նախահարձակ լինելու ու պարտվողական քաղաքականության մասին է խոսում, սա էլ եմ ներկայացում իրավապահ մարմինների ուշադրությանը»:
Նա նաեւ դրական կարծիք հայտնեց Վալերի Օսիպյանի մասին ու ասաց, որ վերջինս պատշաճ կատարում է իր ծառայությունը ու սկսեց գովել նրա կատարած աշխատանքը:
Կարդացեք նաև
Մեր հարցին` ինչո՞ւ է շահագրգռված պաշտպանել ու դրական ֆոնի վրա ներկայացնել փոխոստիկանապետին, ասաց. «Չեմ փորձում որեւէ մեկի պաշտպանը դառնալ, պարզապես այստեղ օբյեկտիվության դաշտը բաց է մնացել»:
Մեր հարցին, թե որտեղից նրան Սարգիսի լուսանկարները, հոգեբան, իրավաբանն ասաց` Վալերի Օսիպյանի եղբայրն է իրեն ուղարկել արտասահմանից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ