Հայաստանի քաղաքացուն Ստոկհոլմում երկու տարվա ազատազրկման են դատապարտել, որին կհաջորդի երկրից արտաքսումն, այն բանի համար, որ սպառնացել էր պայթեցնել Շվեդիայի մայրաքաղաքի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի գրասենյակը, հայտնում է «Լոքալ» լրատվականը:
43-ամյա տղամարդը, որն, ինչպես հաղորդվում է, Հայաստանի և Իսրայելի քաղաքացի է, ապրիլին ժամանել էր Շվեդիա «ընկերոջը տեսակցելու» ու ապաստան էր խնդրել: Սակայն Միգրացիոն ծառայությունը մերժել էր նրան, ասել է տղամարդու փաստաբանը:
Հունիսի 19-ին նա ներխուժել էր Քաղաքացիական իրավունքների պաշտպանության գրասենյակ և հայտարարել, որ իր մոտ ռումբ կա:
Ոստիկանների հետ հինգ ժամ բանակցելուց հետո տղամարդը հանձնվել էր: Հետագայում պարզվել էր, որ ռումբը կեղծ է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ