Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացքի տակ ընկած երիտասարդը Գյումրու Մուշ թաղամասի բնակիչ էր

Հուլիս 25,2014 17:14

Քիչ առաջ ոստիկանությանը վերջապես հաջողվեց պարզել երեկ ժամը 21.30-ի սահմաններում Գյումրու «Մեծ անիվ» անվադողերի խանութի նախկին տարածքում Երևան-Գյումրի գնացքի տակ ընկած ու հազար կես եղած երիտասարդի ինքնությունը:

Ոստիկանություն է ներկայացել նրա հայրը, պարզվել է, որ գնացքի տակ ընկած երիտասարդը իր որդին է`Սերգեյ Թամրազյանը` ծնված 1980 թվականին: Հայր եւ որդի նոր էին սկսել աշխատել Շիրակ Ջրմուղկոյուղում որպես բանվորներ:

Նա բնակվում է Գյումրու Մուշ թաղամասում, ամուսնացած չէ:

Կասկածներ կան, որ նա նրա մոտ եղել են մանկամտության նախանշաններ. երիտասարդը երեկ հեռախոսով ռելսերի վրա երաժշտություն է լսել` ականջակալները ականջին դրած, ու ուշադրություն չի դարձրել մեքենավարի մի քանի անգամ տված ազդանշաններին:Իսկ մեքենավարը մոտենալով նրան, չէր կարողացել արգելակել գնացքը, երիտասարդը տակն էր ընկել` գլուխը երկու մասի բաժանվելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031