Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն զգուշացրել է ակտիվիստին

Հուլիս 25,2014 16:59

Երեկ` հուլիսի 24-ին, քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն, եւ այսօր էլ ներկայացավ:

Aravot.am-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանը նշեց, որ ԱԱԾ հրավիրվելու պատճառը հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքում տեղի ունեցած նիստի ընթացքում արած հայտարարությունն էր` «Ես այդ 4 դրամը չեմ վճարի, եթե պետք եղավ ահաբեկչություն էլ կանեմ».«Երբ ես ներսում էի` որպես հանրության կողմից մասնակից, տեղի էր ունենում անհասկանալի մի բան` բուն թեման թողած անձնական վիրավորանքների էին անցել մասնակիցները, ես էլ բարկացա ու տաքացած վիճակում նման բան ասացի: Ես դա ի նկատի չունեի: Ես ինքս պայքարում եմ անօրինությունների ու ապօրինությունների դեմ, ինչպե՞ս կարող եմ նման բան անել իմ հայրենիքում, բացառվում է»:

Նա նշեց, որ ԱԱԾ-ում իրեն բարեկիրթ ձեւով բացատրեցին, որ նման արտահայտություններ անել չի կարելի` մարդիկ կարող են իրենից օրինակ վերցնել: Ակտիվիստը համարում է, որ նման դեպքեր չեն լինի, ուղղակի սա ԱԱԾ-ի կողմից զգուշացման նման մի բան էր.
«Ասացին, որ ինձ ակամայից շատ լավ ճանաչում են ու գիտեն, որ ես նման բան անող չեմ, ուղղակի որոշ մարդիկ կարող են դրանից առիթավորվել, թե տեսեք Վաղինակն ասաց ու անպատիժ մնաց, ուրեմն` ես էլ կարող եմ ասել կամ անել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը` Վաղինակ Շուշանյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031