Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել

Հուլիս 25,2014 16:57
femida

Ստեղծվել է ցունգ-ցվանգ իրավիճակ

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Վարդան Բուռնազյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նույն ընկերության նախկին աշխատակից Հրաչյա Հարությունյանի դեմ հայցով, խնդրելով, որպեսզի դատարանը պատասխանողին պարտավորեցնի հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման համար, ինչպես նաեւ հատուցել պատճառված նյութական վնասը:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ «Հայաստանի էլեկտրացանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ աշխատակից Հրաչյա Հարությունյանը հանդիպել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության անունից հանդես եկող պաշտոնատար անձի հետ: Մինչ այդ, Հ.Հարությունյանը դիմել է անձնական էլեկտրոնային նամակով ԲԲ ընկերության անվտանգության ղեկավարին, որն էլ նրա էլեկտրոնային նամակը փոխանցել է «ՀԷՑ» ՓԲ ընկերության անվտանգության եւ վերահսկողության տնօրենի տեղակալ Գ. Ի. Մաքսիմովին՝ «միայն հասցեատիրոջը» նշագրումով: Գ.Մաքսիմովը Հարությունյանի դիմումը, սակայն, փոխանցել է «ՀԷՑ»-ի ներկայացուցչին՝ Վարդան Բուռնազյանին: Դրանից հետո Վ.Բուռնազյանը դատի է տվել իր գործընկերոջը:

Հուլիսի 23-ի դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 12-ը:
Հայցվոր կողմը միջնորդեց, որպեսզի դատարանը պահանջի գրության և դիմումի բնօրինակները «ՀԷՑ»-ից և «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ից:Նաև ներկայացրեց նոտարի գրավոր պարզաբանումներն այն մասին, որ նոտարը չի կարող վավերացնել այդ գրությունն ու դիմումը, քանի որ վավերացված չի ստորագրությունների իսկությունը: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Մինչ այդ, հայցվորի ներկայացուցիչն իր նախաձեռնությամբ, առնվազն 3 անգամ, անդրադարձել է դիմումի բնօրինակի ձեռքբերման և դատարանին ներկայացնելու հանգամանքներին:

Այսպես, հայցվորի ներկայացուցիչը 26.03.2014թ. դատականին նիստի ժամանակ հայտարարել է` «.Բավականին դժվարություններով հայցվոր կողմին հաջողվեց բնօրինակը ներկայացնել դատարանին, որից հետո պատասխանողն ասաց,- ընդունում եմ, իմ ստորագրությունն է, բնօրինակը ընդունում եմ: Դատարանը համեմատեց գործում առկա թարգմանության հետ և բնօրինակը վերադարձրեց մեզ: Մորդվինցևն է եղել, թե մեկ այլ անձ է եղել` էական չի: Էականը էն է, որ գործում կա դիմում»:

Իսկ 04.11.2014թ. դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչը հայտարարել է` «Դիմումի բնօրինակը, հարգելի դատարան, ցանկանում եմ սա անպայման նշել, ներկայացվել է դատարանին, առաջին ատյանի սույն գործով քննության ընթացքում, նախորդ դատավորի նախագահությամբ, դիմումի բնօրինակը համեմատվել է գործում առկա համապատասխան նոտարական վավերացրած պատճենի հետ և բնօրինակը վերադարձվել է …տիրոջը «Հայաստանի էլեկտրական ցանցեր>. փակ բաժնետիրական ընկերությանը» :

12.05.2014թ. դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչը պնդել էր` «.Պատասխանողն ի սկզբանե ժխտում էր սույն քաղաքացիական գործի նյութերում առկա 26.03.2012 թվականի «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրոնային հասցեին իր կողմից ներկայացված դիմումի առկայությունը, որը ներկայացված է պատճենի տեսքով գործում: Պատասխանողի կողմից դիմումը չընդունելը պատճառաբանվում էր բնօրինակի բացակայությամբ քաջ գիտակցելով, որ դիմումի բնօրինակը գտնվում է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերության տիրապետման ներքո: Սակայն հայցվոր կողմն այդ դիմումի բնօրինակը ներկայացրեց դատարանին, որից հետո այն համեմատվեց քաղաքացիական գործի նյութերում առկա պատճենի հետ և վերադարձվեց հայցվորին: Փաստորեն, պատասխանողը թյուրիմացության մեջ էր գցում դատարանին նշելով, որ նման փաստաթուղթ ինքը չի ներկայացրել «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությանը: Պատասխանողը հույս ունենալով, որ դիմումի բնօրինակը չի ներկայացվի դատարանին, փորձում էր այդ հիմքով ազատվել դատավարական պարտավորություններ ստանձնելուց և դատական համապատասխան ակտով հետագայում պատասխանատվություն կրելուց»:
Փաստորեն, ստեղծվել է ցունգ-ցվանգ իրավիճակ:Բերեն` կապացուցվի,որ դիմումը շրջանառվել է գաղտնիության պայմաններում և որ այդպես էլ երկրորդ պատասխանող չճանաչված Գ.Մաքսիմովն է այն հրապարակայնացրել :

Ի դեպ, Հրաչյա Հարությունյանը միջնորդել էր, որպեսզի Գ.Մաքսիմովին ներգրավվեն որպես երկրորդ պատասխանող, ինչը դատարանի կողմից մերժվել է:
«Բոլոր դեպքերում 54-րդ հոդվածի պահանջը չեն կարող բավարարել`գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի տեսքով:Ես մի ապացույց էլ ներկայացրեցի այն մասին,որ գրությունը ներկայացված է եղել.հայցվորի վերաքննիչ բողոքում առաջին ատյանի վճռի դեմ,պահանջ էր ներկայացվել, որ առաջին ատյանի դատարանը գնահատական չի տվել իր կողմից ներկայացված ԴՕՕ/170 գրությանը և Գ.Մաքսիմովի կարգադրությանը»,-ասում է պատասխանողը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031