Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Զախարյանը օրենսդրական փաթեթով դիմելու է ԱԺ բոլոր խմբակցություններին

Հուլիս 25,2014 16:49

Այսօր` հուլիսի 25-ին, «Հայացք» մամլո ակումբում տեղի ունեցավ «Հայաստանի նոր քաղաք մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի մամլո ասուլիսը: Ասուլիսին չէին մասնակցում հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, եւ այդ փաստը վրդովեցրեց բանախոսին.

«Լուրջ հայտարարությամբ ասուլիս եմ հրավիրել` ո՞ւր են: Քաղաքական գործչի խոսքի ազատությունը սահմանափակել եւ խախտել «Հեռուստաընկերությունների մասին» (իրականում՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին».- խմբ) օրենքը: Եթե լուրջ հարց է բարձրացվում եւ այդ հեռուստաընկերությունները ներկա չեն, դա արդեն խոսում է` այդ հեռուստաընկերությունները սպասարկում են միայն ու միայն իրենց քաղաքական շահերը»:

Անի Զախարյանը հայտարարեց, որ պատրաստվում է աշնանը օրենսդրական փաթեթ ներկայացնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին: Նա խոստովանեց, որ երիտասարդ տարիներին ցանկացել է բանակում ծառայել: Եվ այդ պատճառով էլ, մեջբերելով Իսրայելի օրինակը` Անի Զախարյանը հայտարարեց, որ ցանկանում է առաջարկել, որպեսզի հայ կանայք եւ աղջիկները կամավոր կերպով իրավունք ունենան հատուկ կանանց համար ստեղծված բանակում ծառայել:

Անի Զախարյանին անհանգստացնում է նաեւ ծնելիության խնդիրը. Նա համարում է, որ հղիության արհեստական ընդհատումը պետք է օրենքով արգելվի, եւ այս նախաձեռնությունն էլ այդ օրենսդրական փաթեթի մասն է կազմելու.
«Ես մեղմ ձեւով դնում եմ այս խնդիրները: Ես Առողջապահության նախարարի հետ էլ եմ հանդիպելու, բոլոր այդ ցուցանիշները վերցնելու եմ, բոլոր մանրամասները հստակեցնելու եմ, որպեսզի ինչ-որ թյուր իրավիճակների առջեւ չկանգնենք: Այս բոլոր խնդիրներն աշնանը պետք է հետեւողական ձեւով «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը բոլոր Ազգային ժողովի խմբակցություններին պարտադրելով առաջ տանի»:

Aravot.am-ը հետաքրքրվեց Անի Զախարյանից, եթե կանացի բանակն ընդունվի հայ հասարակության կողմից, հնարավո՞ր համարում է, որ Հայաստանում, ինչպես Իսրայելում, լինի մայր իշխանություն, նա պատասխանեց, որ չէր ցանկանա. «Ես կողմնակից եմ կանանց եւ տղամարդկանց իրավունքների իրավահավասարությանը, ի վերջո տղամարդիկ ուժեղ սեռ են, եւ կինն էլ ինչքան խելացի էակ լինի, կան գործեր, որ միանշանակ տղամարդկանց մենաշնորհն է, իսկ կառավարման խնդիրները` կնոջն են»:

Իսկ մեր այն հարցին, թե Անի Զախարյանի կարծիքով հղիության արհեստական ընդհատումը չի ոտնահարո՞ւմ կնոջ իրավունքները, նա նշեց, որ ընտանիքի ծրագրավորումն այնքան բարձր մակարդակի վրա է գտնվում, որ կինը կարողանա ճիշտ ձեւով ծրագրավորել իր ընտանիքը, եւ բացի այդ, նրա կարծիքով, այդ իրավիճակից խուսափելու միջոցները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031