Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավելի քան 110 աշակերտներ հուլիսի 25-ին հանդիպեցին ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ

Հուլիս 25,2014 16:32

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում հանրապետության մարզերից և Երևանից ավելի քան 110 աշակերտներ հուլիսի 25-ին հանդիպեցին ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Հանդիպման ընթացքում ճամբարականները դեսպանին ներկայացրեցին վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրենց ձեռք բերած փորձառությունը և պատմեցին արձանագրած հաջողությունների մասին, ինչպես նաև. մեծ հպարտությամբ թվարկեցին այն ձեռնարկները և համայնքային ծրագրերը, որոնց իրականացումը նպաստել է գործարար և քաղաքացիական հմտությունների զարգացմանը, նորարարական և ստեղծագործական մտածելակերպի խթանմանը:

Հանդիպմանը հաջորդող հարց ու պատասխանի ընթացքում դեսպանը ճամբարականներին տվեց օգտակար և կարևոր խորհուրդներ:

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող «ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրոցների ավելի քան 4500 աշակերտներին հաղորդել տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և նրանց հնարավորություն է ընձեռնում իրենց տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրը միաժամանակ աշակերտներին սովորեցնում է դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

 

Մամլոհաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    Փաստորեն ավելի քան 110 երեխա դառնալու է արևմտամետ ու մեծանալուն պես մասնակցելու է Ռուսաստան-Արևմուտք ճակատամարտերին՝ մոռանալով, որ ինքը հայ է ու պետք է մասնակցի միայն այն ճակատամարտերին, որոնց մասնակից է Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031