Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անի Զախարյան. «Այսօր Անի Զախարյանը իրականացնում է այն, ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը»

Հուլիս 25,2014 15:31

««Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը բերեց այն մշակույթը, որ քաղաքականությունը ոչ թե պետությունից, հասարակական երեւույթներից կտրված երեւույթ է, այլ քաղաքականությունը պետականաշինության լծակ է»,- այսօր` հուլիսի 25-ին, «Հայացք» մամլո ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» (ՀՆՔՄ) կուսակցության նախագահ Անի Զախարյանը:

Նա նշեց, որ լուրջ հանդիպումներ է ունեցել Արտաքին գործերի, Կրթության եւ գիտության, Մշակույթի նախարարություններում, ոստիկանությունում, իսկ հիմա շեշտը դրել է դատախազության վրա, որովհետեւ համարում է, որ բացառապես հետաքննչական աշխատանքներ չեն կատարվում.
«Այսօր «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը իր վրա է վերցրել նաեւ վերահսկողական դերը: Եթե երկրի ղեկավար գոյություն ունենար, երկրի ղեկավարն ամեն օր համապարփակ ձեւով իր հայացքը պետք է հստակ պահի այդ օղակների վրա, հանդիպումներ տեղի ունենան, հաշվետվություններ պահանջի: Այսինքն` այսօր Անի Զախարյանը` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության շրջանակներում իրականացնում է այն, ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը»:

Անդրադառնալով ընդդիմությանը` Անի Զախարյանը նշեց, որ լուրջ անցյալ է ունեցել եւ կարող է համարել, որ ՀՆՔՄ-ն է այն կուսակցությունը, որն այսօր իրական ընդդիմություն է եւ ՀՆՔՄ-ի շուրջ է, որ պիտի միտվեն բոլոր մտավոր օղակները` մշակութային գործիչները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակություն:

Նա կարծում է, որ կուսակցությունը, իր գործունեության մեկ տարվա ընթացքում ապացուցել է, որ լուրջ պետականամետ գործունեություն է ծավալել.
«Այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, միմիայն պետք է ուրախ լինի, որ Հայաստանի քաղաքական իրականություն մուտք է գործել «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը, որը որ առանց լուրջ լծակներ ունենալու, առանց լուրջ ֆինանսական միջամտություն ունենալու կատարում է այն գործը, որն իրենք պետք է կատարեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031