Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին թուրք ականավոր ռեժիսորի ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը՝ Վենետիկի փառատոնում. Armenian Weekly

Հուլիս 25,2014 15:22

Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆատիհ Ակինի «Կտրվածք» (The Cut) ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, առաջին անգամ կցուցադրվի Վենետիկի 71-րդ փառատոնի ժամանակ, որը տեղի է ունենալու օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը, հայտնում է «Արմենիան Ուիքլի»-ն:

Ֆիլմը պատմում է Նազարեթ Մանուկյան անունով մի տղամարդու մասին, որը, փրկվելով ցեղասպանությունից, իմանում է, որ իր զույգ դստրերը հավանաբար ողջ են, գնում է նրանց փնտրելու: Նազարեթը սկսում է ճանապարհորդել իր գյուղից՝ Մարդինից դեպի անապատ, այնուհետև՝ Կուբա և ի վերջո հասնում է ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգ:

Նազարեթի կերպարը համր է, նրա դերը խաղում է ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը, որը հայտնի է «Մարգարե» (Prophet) ֆիլմից:

Ֆիլմում նաև նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազին և Ջորջ Ջորջոն:

Ակինն այս ֆիլմը ներկայացրել էր Կանի փառատոնին, սակայն «անձնական պատճառներով» վերջին րոպեներին հետ էր վերցրել:

Համբուրգում ծնված Ֆատիհ Ակինը թուրք ամենահայտնի ռեժիսորներից է: 2004թ. Բեռլինի փառատոնում նա գլխավոր մրցանակն է ստացել, իսկ 2007թ. Կաննում հաղթել է լավագույն սցենար անվանակարգում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031