Կենտրոնի անդամները Սեւանա լճում` ավազի վրա գտել են սնկաձեւ ժայռեր
«Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնը (ՍՀՍՀԿ) հայկական ակումբ է, որի հիմնական նպատակները առաջին հերթին նվիրված են Հայաստանի գիտնականներին նմուշների, նկարների փոխանցմանը»,- այսօր` հուլիսի 25-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՍՀՍՀԿ անդամ, սուզորդ Ստեփան Կոջայանը:
Նա նշեց, որ իրենց ակումբը նպատակ ունի նաեւ զարգացնել Հայաստանում սուզվելու հետաքրքրությունը եւ դրան հասնելու համար զարգացնել նաեւ լողը եւ ջրային այլ սպորտաձեւեր: Նրանք ցանկանում են նաեւ Սեւանա լճի հարեւանությամբ բնակվողներին ներկայացնել Սեւանը եւ այն վնասները, որոնք կարող է մարդն իր գործունեությամբ հասցնի լճին:
Կարդացեք նաև
Այս տարի ակումբի անդամները որոշել են չսահմանափակվել Սեւանով եւ այցելել են մի շարք այլ վայրեր: Նրանից ամենատպավորիչը Ստեփան Կոջայանի համար Հայրիվանքի շրջակայքում գտնվող տարածքում ջրի տակ գտնող ավազից դուրս եկող պղպջակներն են.
«Այդ պղպջակները հետաքրքրորեն բարձրանում են եւ տեսադաշտը պղպջակներով է լցվում: Երբ որ սուզորդը այդ վայրով լողում է, ասես` ակվարիումի մեջ է լողում, բայց հետաքրքրությունն այն է, որ պղպջակների հետեւանքից, ինձ թվում է, բնաշխարհն ավելի զարգացած է, այնտեղ շատ կենդանիներ ենք գտել, որ ուրիշ տեղ չենք տեսել»:
Պարոն Կոջոյանի խոսքերով` Սեւանում 20-25 մետր խորության վրա ավազի վրա գտել են նաեւ սնկաձեւ ժայռեր եւ դրանցից մի մասը վերցրել են, որպեսզի գիտնականները վերլուծեն:
Մանրամասները` ՍՀՍՀԿ-ի տեսանյութում
Լուսանկարները` ՍՀՍՀԿ-ի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ