Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողի բերքն ավելի քիչ կլինի, չնայած պաշտոնապես կասեն` 10% ավելի է

Հուլիս 25,2014 15:04

Այս տարի խաղողի բերքը մի քիչ պակաս կլինի, իսկ պաշտոնական տվյալներով, ըստ «Գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանի, 10%-ով ավելի բերք կլինի:

Այսօր «Փաստարկ» ակումբում պարոն Հարությունյանն ասաց, որ այս տարվա գարնանային ցրտահարության հետեւանքով խաղողի մոտ 15%  բերք ենք կորցրել. «Վայոց Ձորում ամենաշատն էր վնասը: Սա լարվածություն կստեղծի շուկայում եւ խաղողի գինը մի փոքր կբարձրանա: Կարծում եմ, 5 դրամով ավելի կլինի. անցյալ տարի 145 դրամ էր, այս տարի կարծում եմ` 150 դրամով կվաճառվի: Կարմիր խաղողի դեֆիցիտ կլինի. այս խաղողի գինն ավելի կբարձրանա, քան սպիտակինը»:

Ինչպե՞ս կազդի գինեգործության վրա խաղողի բերքի նվազումը, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան, պարոն Հարությունյանն ասաց, որ Հայաստանում մոտ 17 հազար հեկտար խաղողի այգի կա, որից բերքատուն` 16.5 հազար հեկտար է, եւ միայն 2000 հեկտարի բերքն է գինու համար, մնացածը` կոնյակի. «Իսկ այդ 2000 հեկտարից 800-ը Վայոց Ձորում է, որտեղ էլ բերքն ավելի շատ է վնասվել: Բայց գինու սպառումն այնքան քիչ է, որ բերքն ավելի շատ է, ուստի, չի ազդի գինու արտադրության վրա»:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես կանդրադառնա Եվրասիական տնտեսական միությունը հայկական գինու արտադրության վրա, Ավագ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այդ միությունն ավելի շատ քաղաքական կատեգորիա է, քան` տնտեսական: Պարոն Հարությունյանի դիտարկմամբ` Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանվում է հայկական կոնյակի 95%-ը, ընդ որում սրա մեծ մասը էժան կոնյակներ են` մեկ շիշը` 3,5 դոլար` 3-4 տարեկան:

Պարոն Հարությունյանի կարծիքով` Եվրասիական տնտեսական միությունում, իհարկե, մինչեւ այժմ ինչպես որ եղել է, շուկան ավելի մեծ է, սպառումն ավելի շատ է կոնյակների համար, սակայն այդ միությունը խթան չէ կոնյակների եւ գինիների որակի բարձրացման համար, ինչը Եվրոպական պահանջներին համապատասխանելու համար եւ շուկայում տեղ ունենալու համար հայկական արտադրողներն ուզած-չուզած կբարձրացնեին արտադրանքի որակը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031