Հուլիսի 25-ի առավոտից այրվել են Տավուշի մարզի Չորաթան գյուղի դաշտերը: Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն ասաց, որ Չորաթանի եւ ադրբեջանական Աղդամ գյուղի տարածքները մի ճանապարհ է բաժանում:
Ադրբեջանցիները հրդեհել են Չորաթանի դաշտերը, կրակն ընդգրկել է գյուղի շուրջ 300 հա տարածք:
Գյուղապետն ասաց, որ չորաթանցիները սահմանապահ զինծառայողների հետ կարողացել են մարել կրակը, փրկել խնձորի 4 հա եւ խաղողի 30 հա այգիները: Հրդեհից այրվել են դաշտերում կուտակված խոտի մեկ տասնյակ դեզ, հարդի դեզեր:
Գյուղապետի վկայությամբ` սակայն, նյութական կորուստը մեծ չէ: Վարուժան Բաղմանյանը շնորհակալություն հայտնեց սահմանապահ զինվորականներին, ովքեր հրդեհի մարման գործում մեծ աշխատանք են արել: Ժամը 14-ի դրությամբ հրդեհը մարված է, սակայն Չորաթանի երկինքը ամբողջությամբ պատված է ծխով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ