Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած կրիմինալ դեպքերին: Նա տեղեկացրեց, որ 1964 թվականին ծնված Հարություն Գրիգորյանի, որը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբայրն է, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դատախազի տեղեկացմամբ, սպանության մի քանի վարկածներ են առաջ քաշվել, որոնց ստուգման համար կատարվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, համապատասխան քննչական գործողություններ:
Ըստ դատախազի, երկրորդ սպանության մասին ոստիկանությունը ահազանգը ստացել է Գյումրու բժշկական կենտրոնից` գիշերը ժամը 20.30 սահմաններում. կրծքավանդակի և գոտկային հատվածի բազամաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, արյունահոսող վերքերով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 1978 թվականին ծնած Էդգար Անտիկյանը, որը հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Ըստ դատախազի, երկու սպանությունների գործով էլ, թեև կասկածվող անձիք կան, սակայն կասկածելի դատական կարգավիճակ ունեցող անձինք դեռ չկան:
Կարդացեք նաև
Երեկ երեկոյան 21.30 սահմաններում Երևան –Գյումրի ուղեգնացքի տակ ընկած երիտասարդի ինքնությունն էլ դեռ չի պարզվել, թեև հարուցված է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 241 հոդվածի 2 -րդ մասի հատկանիշներով:
Aravot.am-ի այն հարցին, թե քննչականը որպես վարկած քննո՞ւմ է Գյումրիում տարածված այն խոսակցությունները, թե մանկավարժականի ռեկտորի եղբորը սպանության մեջ կասկածվում է նրա հարևանը` Շիրակի մարզի ռազմական ոստիկանության երիտասարդ քրեական պետը` Կատունյանը, որը նեղ անձնական խնդիրներ է ունեցել վերջինիս հետ ու վրեժխնդիր եղել, դատախազն ասաց. «Ես տարածված տեղեկությունների մասին որևէ մի բան չեմ կարող ասել, ինչպես նշեցի քրեական գործի նախաքննության ընթացքում առաջ են քաշվել մի շարք վարկածներ, նաև հանցանքի կատարմանը հնարավոր առնչություն ունեցող մի շարք անձանց վերաբերյալ տվյալներ , բնականաբար նախաքննության արդյունքներով կպարզվի, թե ով է կատարել նշված հանցագործությունները»,- ասաց դատախազը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
էս էն դատախազն է չէ էլի դրսից բերված Գյումրի, որ ասել էր, Գյումրիում բոլորը գողական են , դրանից հետո էս մարդուն կամ պտի ազատեին աշխատանքից, կամ ինքը պտի թողներ -գնար Գյումրիից որպես ոչ արհեստավարժ, եթե այդպես է մտածում դատախազը, ուրմն այ մարդ դու գնա, գողականները թող կարգավորեն հարցերը, ու ավելի լավ կկարգավորեն, տեսանք ձեր աշխատանքը , դատախազը իր աղմկահարույց հարցազրույցը տվել էր ԳԱԼԱ-յին
Սերո ես զարմանում եմ քո գրածներից, հաստատ դու գյումրեցի չէս կամ ինչ-որ մեկի պատվերն էս կատարում: Մարզի դատախազին լավ չէս ճանաչում, իսկ էդ քո ասած հարցազրույցն էլ լավ չէս կարդացել: Գոնե գյումրեցին իրավունք չունի մարզի դատախազից դժգոհի: հազիվ մեկն եկելա ու ռեալ կոռուպցիայի դեմա պայքարում, ոչ թե էդ բուրգնա ղեկավարում, ափռցփռ խոսալ չի կարելի: