Aravot.am-ին հենց նոր հայտնի դարձավ, որ քիչ առաջ ոստիկանության Կումայրի բաժին է ներկայացել Շլդիկ Վաղոն, որը ժամանակին Գյումրու գողական աշխարհի հայտնի ներկայացուցիչներից մեկի խոզապահն է եղել: Վերջինս խոստովանել է, որ ինքն է գիշերը դանակահարելով սպանել Արցախ թաղամասի բնակիչ Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանին`Վռամենց Էդգարին, որը մսավաճառ էր Գյումրու կենտրոնական շուկայի Լաչին կոչվող հատվածում:
Շլդիկ Վաղոն այժմ ցույց է տալիս դեպքի վայրը, իսկ թե այս գործի շրջանակներում ով է դանակահարել 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանին՝ դեռևս պարզ չէ:
Շլդիկ Վաղոն սպանվածի հորաքրոջ թոռն է :
Հիշեցնենք, որ Թորոսին այս պահին վիրահատում են Գյումրու բժշկական կենտրոնում, նա ծանր շոկային վիճակում է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ