Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Արշակյանի համար անակնկալ չէր Վարչական դատարանի որոշումը

Հուլիս 25,2014 13:46

«Այս դեպքում, այո արդարությունը հաղթեց: Բայց դատական համակարգի նկատմամբ վստահություն առաջացավ, թե`ոչ, մի գործով դժվար է ասել: Այս դեպքում արդարադատություն իրականացվեց: Մյուս դեպքերում արդարություն կլինի, թե`ոչ…մենք գիտենք Հայաստանում արդարադատությունը կամ դատական համակարգն ինչ վիճակում են գտնվում: Խիստ կասկածում եմ, որ վստահությունը միանգամից կվերականգնվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Մհեր Արշակյանը:

ՀՀ Վարչական դատարանն այսօր հօգուտ չորս քաղաքացիական ակտիվիստի վճիռներ կայացրեց`ոչ իրավաչափ ճանաչելով Ոստիկանության Երեւան քաղաքի կենտրոնական վարչության ոստիկանների գործողությունները եւ հօգուտ ակտիվիստների ոստիկանությունից 150 հազարական դրամ գանձելու որոշումներ կայացրեց: Հիշեցնենք, գործերը վերաբերվում են անցյալ տարի, օգոստոսի 24-ին, ընդդեմ տրանսպորտի թանկացման ակցիաների ժամանակ քաղաքացիական ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպերին: Վարչական դատարանի այսօր կայացրած որոշումը քաղաքացիական ակտիվիստ Մհեր Արշակյանի համար անսպասելի չէր: «Բայց, հակառակ դեպքում, իրենք շատ լավ հասկանում էին, որ Եվրոպական դատարանում հաղթելու ենք, ակնհայտ էին ոստիկանության ապօրինի գործողությունները»,- ասաց Մհեր Արշակյանը`հավելելով, որ մշտապես պայքարելու է իր սահմանադրական իրավունքների պաշտպանության համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031