Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բուդաղյանների բողոքը մերժվել է. դատարանի որոշումը կբողոքարկվի վերադաս դատարան. «Փաստինֆո»

Հուլիս 25,2014 13:41

Դատարանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը:

Փաստաբանը պահանջում էր վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հայկ Ալումյանը, դատարանի հիմնավորումներին ծանոթանալուց հետո իրենք կբողոքարկեն դատարանի .այս որոշումը Վերաքննիչ դատարան:

Հայկ Ալումյանը բողոքում խնդրում էր նաև որոշում կայացնել դիմողներ Արտակ և Էմիլ Բուդաղյանների իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վիճարկվող որոշումն ընդունվել է՝ «նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»:

Քննիչը հաստատված է համարել, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Մինչդեռ Հայկ Ալումյանը գտնում է, որ քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սյունեցի says:

    Այդ մարդասպանների իրական դատավճիռը շուտով…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031