Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյան. «Վանոն տեսավ իմ մեջ այն, ինչը ես ինքս չէի տեսնում»

Հուլիս 25,2014 13:44
Aram Abrahamyan

 – «Առավոտի» խմբագրի աշխատանքը ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է Ձեզ առաջարկել:

– Դրա նախապատմությունը բավականին դրամատիկ էր: 94 թվականի հոկտեմբերի 19-ին տանս շքամուտքում ինձ վրա հարձակվեցին, վնասվածքներ պատճառեցին, եւ ես բավականին երկար ժամանակով հայտնվեցի հիվանդանոցում: Այնտեղ եկավ այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, ասաց, որ նոր թերթ է լույս տեսնում՝ «Առավոտ» ու առաջարկեց ինձ դառնալ այդ թերթի խմբագիրը: Ես, չնայած գրում էի թերթերի համար, բայց իմ հիմնական զբաղմունքը հեռուստատեսությունն էի համարում: Խիստ կասկածում էի, որ կարող եմ թերթի խմբագիր լինել: Բայց Վանոն, այսպես ասած, տեսավ իմ մեջ այն, ինչը ես ինքս չէի տեսնում: Ընդհանրապես, այդ մարդն օժտված է փայլուն ինտուիցիայով, ինչպես եւ բոլոր լավ գրողները: Թերթի խմբագրի պաշտոնը ստանձնեցի նույն թվականի դեկտեմբերի 6-ից:

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ օրաթերթի 20-ամյակին նվիրված վաղվա  տպագիր տոնական համարում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031