Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիական ակտիվիստներին կվճարի 600 հազար դրամ

Հուլիս 25,2014 13:32

ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Արման Թովմասյանի, այսօր միանգամից չորս որոշում կայացրեց` ընդդեմ ոստիկանության, հօգուտ քաղաքացիական ակտիվիստների: Վարչական դատարանի վճռով ոչ իրավաչափ ճանաչվեցին Երեւան քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժնի ոստիկանների գործողություններն`ընդդեմ քաղաքացիական ակտիվիստներ Գոռ Առաքելյանի, Վահագն Մինասյանի, Կարեն Հարությունյանի եւ Մհեր Արշակյանի:

vchir-2

Ակտիվիստների նկատմամբ վարչական տույժեր կիրառելու ոստիկանության հայցերը մերժվեցին: Երեւան քաղաքի ոստիկանության վարչությունից ընդհանուր առմամբ կգանձվի 600 հազար դրամ`յուրաքանչյուր գործով`150 հազար դրամ, իբրեւ իրավաբանական ծառայությունների մատուցման գումար: Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:

Վճռի հրապարակմանը քաղաքացիական ակտիվիստներից ներկա էր միայն Մհեր Արշակյանը: Հիշեցնենք, գործերը վերաբերվում են անցյալ տարի, օգոստոսի 24-ին, ընդդեմ տրանսպորտի թանկացման ակցիաների ժամանակ քաղաքացիական ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031