Վռամենց Էդգարի սպանության պատճառով քիչ առաջ նորից երիտասարդի են դանակահարել:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, մոտ 10 րոպե առաջ ծանր շոկային վիճակում հիվանդանոց են տեղափոխել 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանին:
Նա դանակահարված է, ծակված է որովայնի առաջին պատը, առկա է թափանցող վերք: Մեր տեղեկություններով, այս դանակահարությունը Արցախ թաղամասի Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանի գիշերը կատարված սպանության շարունակությունն է: Ոստիկանությունը պարզում է հանգամանքները:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ