Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին կադրային որեւէ հարց չի քննարկվել». Աղվան Հովսեփյան. NEWS.am

Հուլիս 25,2014 12:22

NEWS.am-ի հարցերին պատասխանել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:

– Ձեր ընդդիմախոսները նշում են եւ լրատվամիջոցներում էլ շրջանառվում է, թե Միասնական քննչական կոմիտեն ստեղծվել է Ձեզ անգործ չթողնելու ու աշխատանքով ապահովելու համար եւ այդպես փոխհատուցում են իշխանություններին մատուցած ձեր ծառայությունները, որքանո՞վ դա իրականության հետ աղերսներ ունի:

– Չեմ կարծում, որ լուրջ լրատվամիջոցին հարիր է բամբասանքներով առաջնորդվելը։ Ցավալի է, որ լրատվամիջոցներն իրենց ռեսուրսն օգտագործում են մտացածին «լուրեր» շրջանառելու համար, երբեմն էլ նաեւ քարոզչական գործիք են դառնում սահմանափակ մտածելակերպ ունեցողների համար: Հանրապետությունում իրականացվում են լուրջ դատաիրավական, համակարգային բարեփոխումներ եւ պետք է ամեն ինչ անենք մեր երկրում անկախ քննչական մարմին ունենալու, լիարժեք կայացնելու համար։

-Ինչո՞ւ կոմիտեի կազմում ընդգրկվեցին միայն Ոստիկանության ու ՊՆ քննչական մարմինները, նոր քննչականում չկան ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի ու ՊԵԿ-ի քննչականը:

-Այս հարցի շուրջ արդեն բազմիցս խոսել եմ։ Որպես առաջին փուլ՝ որոշվեց քննչական անկախ մարմինը ձեւավորել պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական մարմինների հենքի վրա, որոնք իրականացնում են հանրապետության քրեական գործերի քննությանն մոտ 95-97 տոկոսը։ Նման համակարգային փոփոխություներն իրականացնելիս պետք է լինել բավական աչալուրջ, վեր կանգնել գերատեսչական շահից։ Եվ այսօր շատ կարեւոր է նորաստեղծ կոմիտեի առջեւ դրված խնդիրների ապահովումն ու լիարժեք կատարումը: Նախաքննության որակը արդարադատության հիմնաքարն է: Քննիչի հիմնական առաքելությունը հանցագործության բացահայտումն է, օրենքով սահմանված ընթացակարգով ապացույցների ձեռքբերումը, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Եւ շատ կարեւոր է, որ այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմինը թույլ չտա իրավունքի որեւէ խախտում, քանի որ յուրաքանչյուր խախտում արժեզրկում է ապացույցը, դարձնում խոցելի քննության որակը։

Զրույցը վարեց Ինգա Մարտինյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031