Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցվում է Լեռնահովիտի դպրոցը

Հուլիս 25,2014 12:02

Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ/նախկին Եզնագոմեր/ համայնքը բաղկացած է Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերից: Համայնքի դպրոցը, որտեղ սովորում են մոտ 30 աշակերտ, գործում է Լեռնահովիտում: Դպրոցի շենքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության համանախագահներ՝ ամուսիններ Նելլի Մարտիրոսյանը և Ստեփան Սարգսյանը կազմակերպեցին դրամահավաք և նախաձեռնեցին շենքի վերակառուցումը: Եվ ահա հունիսի կեսերից սկսվել է շինարարությունը:

Հուլիսի 24-ին այցելեցի Լեռնահովիտ, ծանոթացա կատարված աշխատանքներին: Նախկին անշուք շենքի փոխարեն արդեն բոլորովին նորոգված շենքը հեռվից էլ է աչքի ընկնում: Փոխվել է շենքի տանիքը, պատուհանները, դռները, որոշ սենյակներում՝ հատակը, առաստաղը: Նորացվել են պատերը, սանհանգույցը միացվել է շենքին/նախկինում գտնվում էր մոտ 60մ հեռու/:

dproc e karucvumՎարպետներն այժմ ներքին հարդարման աշխատանքներն են հիմնականում կատարում: Շենքի վերակառուցման համակարգող Վիգեն Արաբյանը նոր էր եկել Երևանից. շինանյութի նոր խմբաքանակ էր բերել: Ասաց՝ կձգտեն այնպես անել, որ սեպտեմբերի 1-ին դպրոցն ընդունի աշակերտներին: Կարևորեց այն, որ շինարարության համար չեն օգտագործում թուրքական շինանյութ: Դպրոցի պատին այդ մասին հայտարարող պաստառ կա:

Քանի որ համայնքում ընդհանուր ցանցից առայժմ էլեկտրական հոսանք չկա, շինարարության համար առաջին օրվանից օգտագործել են դիզելային շարժիչով հոսանքասարք: Շինարարության պատասխանատու Արտակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ մասնագետները հիմնականում Երևանից են, իսկ բանվորները տեղից: Այդ պահին 4 ծեփագործ վարպետ ներսի պատերն էին հարթեցնում:

dprocԴպրոցի տնօրեն Վալերի Ռաթևոսյանը գոհ է կատարված աշխատանքից և ուրախ, որ վերջապես կաշխատեն հարմարավետ դպրոցում: Ուրախ էին նաև աշակերտները: Լեռնահովիտի համայնքապետ Մասիս Կարապետյանը նշեց, որ կարևոր աշխատանք է կատարվում, և շնորհակալ է շինարարությունն իրականացողներից:

Հուսանք շինարարները կհասցնեն ժամանակին հանձնել դպրոցի շենքը բոլորովին նորոգված ու բարեկարգ:

Նոր մանկապարտեզ Մոշաթաղում

MankapartezՕգոստոսի 1-ից Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում կգործի «Մոշաթաղի պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ը, որը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից և գտնվում է դպրոցի շենքում: Մանկապարտեզի տնօրեն Համեստ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախակրթարան կհաճախեն 20 երեխա Մոշաթաղից և 6-ը Միրիկից: Աշխատելու են 8 հոգի: Առայժմ մանկապարտեզը գործելու է 1 խմբով. դաստիարակ՝ Սիլվա Գալստյան/ավարտել է ԱրՊՀ նախադպրոցական բաժինը/:

Նախակրթարանն ապահովված է գույքով, համապատասխան տարածքով, խոհանոցային սպասքով, կենցաղային սարքավորումներով: Կարգավորված է սննդի հարցը: Ծնողները վճարելու են վարձավճարի կեսը՝ 6000 դրամ, իսկ 3 և ավելի երեխա ունեցողները՝ 25 տոկոսը: Առայժմ շրջանում գուրում են 1 պետական և 1 բարեգործական մանկապարտեզ շրջկենտրոն Բերձորում և Քարեգահում: Մոշաթաղինը երրորդն է: Շուտով կավարտվի նաև Կովսական քաղաքում կառուցվող մանկապարտեզի շինարարությունը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031