2014-ի հունիսի 4-ից Երևանի կենդանաբանական այգու մուտքի կտրոնները թանկացել են՝ այգու արդիականացման և ծառայությունների որակի բարելավման, էկո-կրթական ծրագրերի իրականացման նպատակով: «Այգու տարածքը պարբերաբար ընդլայնվում է, համապատասխանաբար հավելյալ ռեսուրսներ են ներգրավվում՝ այդ տարածքների կառավարումը պատշաճ կերպով իրականացնելու համար»,- փոխանցեցին մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ որպես դրական փոփոխություն նշելով ավտոկայանատեղիների անվճար լինելը (մինչ այդ մարդատար ավտոմեքենայի կայանումն արժեր 200, իսկ ավտոբուսինը` 500 դրամ):
Որպես առավելություն, այգու տնօրենությունը նաև փաստեց, որ հարավկովկասյան տարածաշրջանում Երևանի կենդանաբանական այգու մուտքի վճարն ամենացածրն է:
Քաղաքացիներից ոմանք դժգոհել էին, թե կտրոնի վրա նշված չէ նոր գինը, սակայն տնօրենությունը հերքեց դա`՝ խմբագրությանը ներկայացնելով տոմսի նմուշը:
Թանկացման «հեղինակը» այգու ղեկավարությունն է, նոր գինը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի հետ, որի ենթակայությամբ էլ այն գործում է:
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես դե ֆակտո» թերթի այսօրվա համարում