«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ փորձում է ապացուցել, որ իրեն Աֆրիկայում խաբել են. կան փաստաթղթեր, որ հայ գործարարին «խաբած» աֆրիկացիների նկատմամբ այդ երկրում սանկցիա է կիրառվել եւ վերջիններս ձերբակալված են: Այս մասին NEWS.am-ին ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
«Նախաքննությունը ամենաքիչը երկու ամիս էր կձգձգվի, քանի որ արտասահմանյան երկրներ հարցումներ պետք է ուղարկել: Այս պահին մենք Աֆրիկայից ստացել ենք փաստաթղթեր, որոնք ուղարկել ենք թարգմանության, իսկ հետո կներկայացնենք քննչական մարմնին: Այդ փաստաթղթից երեւում է, որ Աշոտ Սուքիասյանին խաբել են. նրա հետ գործարք կատարած մարդկանց նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել, ձերբակալվել են: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում