Լրահոս
Օրվա լրահոսը

Ումի՞ց է ներողություն հայցում Վանյանը կամ ինչի՞ համար. «Հայոց աշխարհ»

Հուլիս 25,2014 10:52
Vanyan

Ադրբեջանական մի շարք կայքեր, հուլիսի 23-ի գիշերը արագորեն լուր տարածեցին, որ այսպես ու այսպես. «Հայ իրավապաշտպան, Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը կտրուկ քննադատությամբ է հանդես եկել ադրբեջանցիներ Շհբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին գերեվարելու կապակցությամբ: Գեորգի Վանյանը ներողություն է խնդրել ադրբեջանական գերիների ընտանիքներից, ինչպես նաեւ վստահություն է հայտնել, որ նախագահ Իլհամ Ալիեւը կլուծի այդ խնդիրը»:

Սա, կրկնում ենք, ադրբեջանական տարբեր լրատվամիջոցների, դեռ նախօրեի կեսգիշերից շրջանառած հրապարակումն է: Հնարավո՞ր է, որ դա ալիեւյան մառազմատիկ ագիտպրոպի հորինվածքն է: Տեսականորեն՝ հնարավոր է: Իսկ գործնականում երեկ, նախ, որեւէ տարբերակով չլսվեց հիշյալ Վանյանի արձագանքը: Եվ հետո, նկատի ունենալով Գեորգի Վանյանի նախորդ համանման դրսեւորումներն ու ադրբեջանասիրական զեղումները (մեղմ ասած), շրջանառված հրապարակումը, «ներողություն խնդրելով» հանդերձ, լրիվ իր ոճն ու ձեռագիրն է:

Ամեն անգամ, երբ այդ արարածը հօգուտ թշնամական երկրի՝ Ադրբեջանի, ինչ-որ արտառոց նախաձեռնությամբ է հանդես գալիս, թվում է, թե դա «վերջին ճիչն» է ու ավելի տխմար բան չի կարող անել:

Բայց այս «ներողությամբ» Գեորգի Վանյանը, ադրբեջանական քարոզչամեքենային թեւանցուկ, անցավ առհասարակ բոլոր սահմանները: Ոչ միայն ազգային տեսանկյունից կամ ապազգայնության առումով, այլեւ առհասարակ մարդկության, մարդկայնության: Սա արդեն ուղղակի խեղկատակություն է՝ միախառնված ադրբեջանամիտ զառամախտի հետ:

Ումի՞ց է ներողություն հայցում Վանյանը կամ ինչի՞ համար:

Հիշատակված Գուլիեւն ու Ասկերովը այն ստահակներն են (ողջ-ողջ բռնվածները, երրորդ դիվերսանտը ոչնչացվել է), որ ադրբեջանական իշխանությունների հրամանով, համապատասխան զենք-զինամթերքով հանդերձավորված, ներթափանցել էին Քարվաճառի տարածք, լրտեսական բնույթի գործողություններ կատարել, ի լրումն՝ առեւանգել, այնուհետեւ սպանել 17 տարեկան հայ պատանու՝ Սմբատ Ցականյանին, նրանց զոհն է դարձել նաեւ ՀՀ ԶՈՒ սպա Սարգիս Աբրահամյանը, իսկ Կարինե Դավթյանը հրազենային ծանր վնասվածք է ստացել:

Ով ուզում ես եղիր, ինչ ազգության կամ հավատքի ներկայացուցիչ ուզում ես եղիր, անհնար է ընկալել մարդասպանների ընտանիքներից ներողություն խնդրելը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031