Ինչպես փոխանցում են Aravot.am-ի աղբյուրները, գիշերը Գյումրու Արցախ թաղամասի մոտակայքում իր բարեկամի կողմից դանակահարված Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանը մսավաճառ էր, կանգնում էր կենտրոնական շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածում:
Նրա ծանոթների ասելով, զարմանալի է նրա դանակահարությունը, քանի որ մոտ 30 տարեկան այս երիտասարդը վեճերի սիրահար չէր, անշառ անձնավորություն էր:
Նա Արցախ թաղամասի բնակիչ է, հայտնի է Վռամենց Էդգար անունով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ