Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Կարկուտը խփում է` Հովիկ Աբրահամյանը, դեռ չհալված, այդ գյուղում է». «Իրատես դե ֆակտո»

Հուլիս 25,2014 10:39

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ::

-Լավ, ասենք, իրոք, ՌԴ-ն ունի ավելի ադեկվատ իշխանություն ձևավորելու խնդիր Հայաստանում, ումո՞վ է Սերժ Սարգսյանին փոխարինելու:

-Մեզ դուր կգա, թե ոչ, կարող է լինել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը: Հիշեք Պորոշենկոյի օրինակը: Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանն արդեն մի քանի տարի փորձում է այդ տարբերակը, որ ինքը ֆինանսավորի հայկական Մայդանը և հաջողության դեպքում կամ ինքը, կամ մեկ ուրիշը դառնա ղեկավար:

-Կարո՞ղ է որոշակի իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը մոռանա իր տարիքը:

-Տարբերակ է, բայց խիստ կասկածում եմ, որ նա ունենա ռուսների անվերապահ համաձայնությունը:

-Կարո՞ղ է ավելի պայծառ փայլել Հովիկ Աբրահամյանի աստղը:

-Այսօր Հայաստանում իշխանության գրեթե բոլոր օղակները, կարծես, այնքան էլ ադեկվատ չեն վերաբերվում ստեղծված իրավիճակին: Ուղղակի շահագրգռության պակաս է զգացվում: Այնպիսի տպավորություն է, որ միակ մարդը, որ գործունեություն է ծավալում և դրդապատճառ ունի, Հովիկ Աբրահամյանն է: Նա աշխատում է իր ապագայի վրա: Այն տպավորությունն է, որ նրան ասել են` քեզ գցում ենք ջուրը, կարողացար դուրս գալ, կմտածենք քո ապագայի մասին: Հիմա նա աշխատում է` ինչպես պատկերացնում է, նույն մեթոդներն է կիրառում, ինչ իր խնամին, կարկուտը խփում է` Հովիկ Աբրահամյանը, դեռ չհալված, այդ գյուղում է ու հարցնում է` ի՞նչ է պետք: Ասեք` փողը տանք: Նույնը անում էր Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ, Սերժ Սարգսյանը ստրատեգիական մեծ սխալ արեց, երբ տարեսկզբին հայտարարեց, որ քաղաքական դաշտից հեռանալու է:

-Դա կարող էր և խաբուսիկ հայտարարություն լինել, պարզելու` ով ով է:

-Խաբուսիկ հնարքը տակտիկական նպատակ կարող է ունենալ, բայց իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը սկսեց օտարել վարչական ռեսուրսի առնվազն մի հատվածը, որը չի խորանում` խաբուսիկ է, խաբուսիկ չէ, սկսում է իր համար նոր տեր որոնել: Պատահական չէ, որ նստաշրջանի ավարտին բոլորին հավաքեց Ծաղկաձորում, որ ասի` ես դեռ այստեղ եմ, որովհետև իր հայտարարությամբ հասել էր անձնական իշխանության էական թուլացմանը և ուրիշ խմբավորումների ուժեղացմանը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես դե ֆակտո» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031